Բռնաճնշումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում պետությունը պետք է ունենա հստակ դիրքորոշում. Գեմաֆին Գասպարյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հանդիպել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող փորձագետների և քաղաքացիական հասարակության անդամների հետ:

Նպատակն էր քննարկել «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 1993 թվականից գործող օրենքի որոշակի դրույթներ այսօր կորցրել են արդիականությունը, և պետության կողմից ստանձնված պարտավորություններն իրականացվում էին մասնակի:

«Օրենքի փոփոխության պատճառները, հիմնականում, մի քանիսն են՝ ստեղծել սոցիալական այնպիսի համակարգ, որտեղ ստանձնած պարտավորությունները հնարավորություն կունենան իրագործվելու, իսկ  բռնաճնշումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում պետությունն ունենա իր հստակ դիրքորոշումը»,- հավելել է նախարարի առաջին տեղակալը:

Գեմաֆին Գասպարյանը մանրամասնել է նոր օրինագծի նպատակը, այն է՝ վերականգնել խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական դրդապատճառներով անձի իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարմամբ, քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների համար, սոցիալական, ազգային խտրականության դրսևորմամբ բռնադատված անձանց անօտարելի իրավունքների վերականգնումը, փոխհատուցել բռնադատման հետևանքով պատճառված վնասը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց հարցադրումներն ու մտահոգությունները, առաջարկել հստակեցումներ կատարել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց և նրանց իրավահաջորդների իրավունքների իրացման գործընթացում:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել ներկայացված նախագծի վերաբերյալ սեղմ ժամկետում նախարարություն ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ, որոնք անհարժեշտության դեպքում կներառվեն փաստաթղթում: