Անկախության 26-ամյակի առթիվ վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի ու այլ ոլորտներում արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար այս բնագավառների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների (պարգևատրված անձանց ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.president.am/hy/decrees/page/1/): 

Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին Անկախության տոնի և պետական բարձր պարգևների արժանանալու առթիվ՝ նշելով. «Սեպտեմբերի 21-ը մեր Անկախության տոնն է՝ մեր հպարտության, երկրի պետականության նոր սկիզբն ազդարարող օր: Այսօր այս դահլիճում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց վաստակն ունեն մեր երկրի զարգացման գործում՝ ամենքն իր բնագավառում, մասնագիտական ոլորտում, միավորված երկրի նկատմամբ նվիրվածությամբ, անհանգստությամբ և երկրի զարգացման մեջ սեփական ավանդը ներդնելու պարտքի զգացումով: 
Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է շնորհավորել ձեզ՝ Անկախության տոնի առթիվ և Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից մեր շնորհակալությունը հայտնել ձեզ այն աշխատանքի համար, որ դուք իրականացնում եք և այն մասնակցության համար, որ ունեք մեր երկրի զարգացման, կառուցման ճանապարհին: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շնորհավորում եմ և մաղթում լավ տրամադրություն»: