Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորանքներ է ստացել Հռոմի պապից, Դոնալդ Թրամփից, Վլ. Պուտինից

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից.

Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

«Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։

Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն Ձե՛րդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի»,- ասված է Հռոմի Սրբազան Քահանայապետի շնորհավորական նամակում:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ընթացիկ տարում մեր երկրները նշում են երկու նշանակալից հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը
Անցած տասնամյակների ընթացքում երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման գործում մենք քիչ հաջողությունների չենք հասել: Հաստատված է արդյունավետ համագործակցություն Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կամրապնդենք Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա դաշնակցային հարաբերությունները: Դա համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով:

Հարգելի՛ Սերժ Ազատի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն»:

Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեծարգո՛ Նախագահ,

Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:

Այս տարի մենք նաև նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակվելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:

Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առտևտրային նու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցություն միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը: 

Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հարցերում ունեցած առաջընթացի համար: Լավագույն մաղթանքներս այս տոնական օրվա ու առաջիկա տարվա համար»,- ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

«Ձե’րդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:
Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը:

Չինական կողմը անկեղծորեն ուրախ է Հայաստանի սոցիալ-տնտեսական բնագավառում ձեռքբերված հաջողությունների համար:
Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ օգտվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման հնարավորությունից, Ձեզ հետ հետագա ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

«Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները՝ երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»,- ասված է Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում:

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին իմ և իմ համերկրացիների անունից հղում եմ իմ սրտագին բարեմաղթանքները:

Այս տարին առանձնահատուկ է հայ-գերմանական հարաբերությունների համար. 25 տարի առաջ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ ժամանակից ի վեր ստեղծվել է սերտ և փոխվստահելի համագործակցություն, որը մենք կարող ենք ավելի խորացնել: Գերմանիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև նոր, համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետայսու ևս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին:

Մաղթում եմ Ձեզ անձամբ՝ քաջառողջություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղ, ազատ և բարեկեցիկ լավ ապագա»,- ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն է ու հպարտությունը՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն: 

Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականության, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր իրավունքները, իր օջախն ու ընտանիքը պաշտպանելու համար, սրբազան պայքար, որը հաղթանակով պսակվեց 1991 թվականի սեպտեմբերին:
Մենք ավելի քան վստահ ենք, որ ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ այսուհետ մեր ժողովուրդը միասին ու միակամ, համախմբված ու հաստատակամորեն կընթանա իր երազանքների իրականացման, հայոց պետականության շարունակական զորացման ու ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Հայաստանի Հանրապետության կայուն ու առաջընթաց զարգացման ճանապարհով:

Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս Մայր Հայաստանի եւ հայ ժողովրդի»,-ասված է Արցախի Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Աբեն,Ավստրայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յաքոբը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, Բելառուսի Հանրաետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան,Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Բուլղարիայի Նախագահ Ռումեն Ռադևը, Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Սուրսուլթան Նազարբաևը, Մարոկկոյի Թագավորության Թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ: