Ջերմուկ ոստիկանական ուժեր են բերվել Վայքից, Եղեգնաձորից, մարզի այլ քաղաքներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Ամուլսարի հարցով Կառավարության դիրքորոշումը հայտնի դառնալուց հետո, այն է՝ թույլատրվում է հանքի շահագործումը, Ջերմուկ քաղաք լրացուցիչ ոստիկանական ուժեր են բերվել:

Մասնավորապես, բնապահպան Անի Խաչատրյանի հրապարակած տեսանյութերում ոստիկանները խոստովանում են, որ Վայք քաղաքից են այստեղ բերվել: Factor.am-ի տեսախցիկն էլ արձանագրեց Ջերմուկի ոստիկանության շենքի դիմաց կայանված մեքենաներ, որոնց վրա գրված է Վայոց ձորի մարզային վարչություն:

Մեզ հետ զրույցում Ջերմուկի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Արմենակյանը հաստատեց տեղեկությունները, որ Վայոց ձորի այլ քաղաքներից ոստիկանական ուժեր են բերվել, սակայն նշեց, որ դա պայմանավորված է բացառապես տուրիստական սեզոնին մեծաթիվ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նկատառումներով:

Նա, միաժամանակ, հերքեց ջերմուկցիների շրջանում շրջանառվող տեղեկությունը, որ դա կապված է Ամուլսարի շուրջ զարգացումներով:

Ջերմուկցիներն իրենց հերթին մեզ հետ զրույցում հերքեցին Ոստիկանության պաշտոնյայի տեղեկությունը՝ նշելով, որ երբևէ զբոսաշրջային սեզոնին ոստիկանական ուժերի նման կուտակումներ Ջեմուկում չեն տեսել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան