Սմբատ Բարսեղյանն իրավունք չունի արևի երես տեսնելու. Յուրի Տեփանոսյանի այրի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

«Սասնա ծռերի» գործով դատարանը մերժեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ այս միջնորդությունը ներկայացնելով՝ չեն ակնկալում դատարանի անկողմնակալ որոշում, քանի որ, իրենց համոզմամբ, անկախ և անաչառ դատարան գոյություն չունի:

«Ռեժիմը 3 տասնամյակ կեղեքել և հարստահարել է ժողովրդին, որի կեսից ավելին արտագաղթել է՝ բռնագաղթել է: Սպանվել են շատ մարդիկ, խախտվել են խաղաղ հավաքների և շատ այլ իրավունքներ: Ռեժիմի քննադատները ենթարկվել են քաղաքական շարժառիթով քրեական հետապնդումների, դատապարտվել»,- նշեց Մուշեղ Շուշանյանը:

Նրա գնահատմամբ՝ թավշյա հեղափոխությունից հետո ռեժիմին քաղաքական գնահատական չտրվեց. «Դատաիրավական ոլորտի համակարգային փոփոխություններ տեղի չունեցան, բռնապետության դեմ դուրս եկած Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը շարունակում են մնալ կալանավորված»:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած օրերին երեք ոստիկան զոհվեց՝ Յուրի Տեփանոսյանը, Գագիկ Մկրտչյանը, Արթուր Վանոյանը: Նրանց ընտանիքի անդամները դեմ են «Սասնա ծռերի» ազատ արձակմանն ու համաներմանը: Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ գտնելով, որ Սմբատ Բարսեղյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության վերաբերյալ որևէ հիմնավորում չեղավ. «Բազմիցս ասել ենք, որ գործով անցնող մյուս անձանց վրա անօրինական ազդեցության հիմքեր կան, իսկ մեղսագրվող արարքը հանրային վտանգավորության բարձր աստիճան ունի»:

Միջնորդության դեմ առարկեց նաև զոհված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանը. «Պաշտպանի ասածն ընդհանրապես կապ չուներ այս գործի հետ: Սմբատ Բարսեղյանն իրավունք չունի արևի երես տեսնելու»: Առարկեց նաև զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը. «Նույն դիրքորոշումն ունեմ, համաձայն եմ, մարդասպաններն իրավունք չունեն դուրս գալու՝ մինչև դատարանը որոշի… դեմ եմ, միանշանակ դեմ եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան