Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել 1 և ավելի մլրդ-ի պարտավորություն․ հետևությունները թող անի կառավարությունը․ ավագանու անդամ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության, «Առաքելություն» կուսակցության անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ամուլսարի հանքի խնդրին, գրել է․

Հանքը շահագործել-չշահագործելու հարցը պիտի հանգի պարզ հաշվարկների ու թվային արդյունքի:
Հաշվարկները մոտավոր սրանք են.

1. Գնահատել պետության համար հանքից սպասվելիք եկամուտը (հարկեր, տուրքեր, այլ վճարներ), ավելացնել աշխատատեղերով պայմանավորված ֆինանսական էֆեկտը, այլ հարակից ծառայություններից ստացվող բյուջետային լրացուցիչ մուտքերը և այլ դրական արդյունքները (ԴՐԱԿԱՆ արժեք):

2. Գնահատել շահագործման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող հնարավոր ռիսկերը, դրամական արտահայտությամբ վնասի արժեքը, գնահատել հասցված վնասի վերականգնման հնարավորությունները և արժեքը (ԲԱՑԱՍԱԿԱՆ արժեք):

3. Գնահատել Չ´շահագործման հետևանքները, այդ թվում` հնարավոր արբիտրաժային վեճում պարտվելու հավանականությունը և արժեքը, դրա հետևանքով երկրի ռեպուտացիոն ռիսկը և նոր դիրքը տարբեր վարկանիշներում, դրանց թվային արժեքը, պետության չստացվող եկամտի չափը, չբացվող աշխատատեղերի դրամական արժեքները և այլն: (ԲԱՑԱՍԱԿԱՆ արժեք):Վերոնշյալ արժեքների համադրության արդյունքն էլ պիտի ցույց տա շահագործման նպատակահարմարությունը: Սա է, որ կառավարությունը, կարծում եմ, հաշվում է և այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում է: Էական դրական արժեք ստանալու դեպքում` ՊԵՏՔ է շահագործել, չնչին բացասականի դեպքում` ՈՉ:

Ի դեպ, արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է: Հետևությունները թող անեն մասնագետները և, ի վերջո, կառավարությունը:

Մնացած ոչ մասնագիտական հնչող գնահատականները լուրջ չեն և հուզական են, իսկ դրանցով առաջնորդվելը պոպուլիզմ է և որոշ դեպքերում` երկիրը մինչև դեֆոլտի դուռը հասցնելու ճանապարհ:

Կներեք չորությանս համար. ես տնտեսագետ եմ ու թվերի մարդ եմ:

Պատրաստ եմ քարկոծվել։