Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անտվանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Արտգործնախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստի որոշումների կատարման ընթացքին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կազմակերպության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվել ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ընթացիկ տարին հոբելյանական է՝ լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամների մեծ մասի՝ ՄԱԿ-ին անդամակցության քառորդդարյա հոբելյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի դերակատարության առավել բարձրացումը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, կայուն զարգացման նպատակների իրագործման, ահաբեկչության և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղություններով։

Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ներկայացվելիք մի շարք համատեղ նախաձեռնություններին։

Հանդիպման արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություններ են ընդունել «Աշխարհում համապարփակ կայունության ապահովման մասին», «Միջազգային ահաբեկչությանը հակազդեցության մասին», «Աֆղանստանում իրավիճակի և երկրի հյուսիսային մարզերում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուժեղացման վտանգի մասին»։

Նախարարները քննարկել են ԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը և ժամանակացույցը։