Երկու սոցապփոխնախարար է նշանակվել
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին որոշումներ է ստորագրել՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ նշանակելու վերաբերյալ. տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համաձայն Վարչապետի որոշումների՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ են նշանակվել Թադևոս Ավետիսյանը և Սմբատ Սաիյանը: