Ցավալի էր վարչապետի՝ որտե՞ղ էին ջերմուկցիները, երբ սկսում էին Ամուլսարը շահագործել արտահայտությունը․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ցավալի էր, որ վարչապետ Փաշինյանն արեց հետևյալ հայտարարությունը. որտե՞ղ էին Ջերմուկի բնակիչները, երբ 2011, 2012 կամ 2014 թվականներին ուզում էին Ամուլսարի հանքը շահագործել։ Սարյանի պուրակում Ամուլսարի հարցով հանրային քննարկման ընթացքում նշեց բնապահպան, ակտիվիստ Լևոն Գալստյանը։

Ըստ նրա՝ այն փաստերը, որոնք վարչապետի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են, ոչ մի կերպ չեն կարող քննարկման կամ կարծիք կազմելու առարկա լինել։

«Շատ զարմանալի է, որ Քննչական կոմիտեի նախագահը, լինելով իրավաբան, հայտարարում է, որ «Լիդիան»-ի հետ իրենք քննարկել են մեղղման միջոցառումները և այն, թե այս զեկույցի հիման վրա ինչեր պետք է «Լիդիան»-ը փոխի իր նախագծում կամ մեղղման միջոցառումներում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա հակաօրինական և հակաիրավական հայտարարություն է։ Քննչական կոմիտեի նախագահը ո՛չ իրավական կարգավիճակ ունի, ո՛չ իրավունք, որպեսզի «Լիդիան»-ի հետ քննարկի, թե ինչ է արվելու հանքավայրի շահագործման ընթացքում։ Դա միայն ՀՀ Կառավարության և Բնապահպանության նախարարության լիազորությունների մեջ է մտնում։ Բայց երբ այդ լիազորությունները վարչապետի հետ հանդիպման ժամանակ են խախտվում, դա լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս։ Այս խնդրի հետ կապված, իրավական առումով, ՀՀ Կառավարությունը ձախողում է իր գործունեությունը»,- ընդգծեց Լևոն Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: