Ինչպե՞ս կարող է Հայաստանը Թուրքմենստանից գազ ներկրել. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ Երեւանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար` ռուսական կողմի հետ պայմանավորվածոության շրջանակներում՝ որպես ԵՏՄ անդամ երկիր։ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

-Պարո՛ն Կոլերով, Սերժ Սարգսյանի` Թուրքմենստան այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքմենստանից Հայաստան գազ ներկրելու մասին: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում իրադարձությունների այդպիսի զարգացմանը:

-Ցանկացած խոսակցություն Թուրքմենստանից գազի ներկրման մասին, որը կարող է հասնել Կովկաս, ոչ միայն տեսական, այլ նաեւ սիմվոլիկ խոսակցություն է: Դա մի քանի պատճառներ ունի: Նախ Թուրքմենստանից գազի ներկրման մասին խոսում են միայն երկու վայրում` Ադրբեջան եւ ԵՄ: Կարող ենք ենթադրել, որ Հայաստանը խոսելով Թուրքմենստանից Կովկաս գազի ներկրման մասին, իհարկե, չի միանում Ադրբեջանին, այլ ԵՄ-ի տեսակետին: Երկրորդ` գազի ներկրման համար այլ ճանապարհ, բացի Ադրբեջան պետության տարածքով, չկա:

 

-Իսկ Իրա՞նը: Հայաստանը դիտարկում է հենց այդ տարբերակը:

 

-Իրանի տարածքով թուրքմենական գազի տրանզիտի մասին որեւէ նախագիծ չկա եւ երբեք էլ չի եղել: Իրանը Թուրքմենստանից գազ ստանում է երկրի հյուսիսային հատվածում, սակայն իր կարիքների համար, ուղղակի իրեն ավելի մոտ եւ հարմար է այդպես: Թուրքմենստանից գազի ներկրման բոլոր պայմանագրերը նախատեսված են Կասպից ծովով: Ինչպե՞ս Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքով գազ ստանալ, օրինակ՝ Վրաստանի միջոցով, սակայն դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը: Այսինքն՝ Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ բանակցել թուրքմենական գազի ներկրման համար»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: