Ուզբեկստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Օգոստոսի 14-ին Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանն (նստավայրը՝ Երևան) իր հավատարմագրերը հանձնեց Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Քամիլովին (Abdulaziz Komilov):

«Հանձնման արարողությանը հաջորդեց դեսպան Գրիգորյանի և նախարար Քամիլովի առանձնազրույցը, որին ներկա էին նաև Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության պետ Ռավշանբեկ Ալիմովը  (Ravshanbek Alimov), մամուլի ծառայության ղեկավար Ադիլբեկ Քայիփբերգենովը (Adilbek Kaipbergenov) և ԱՊՀ երկրների հետ համագործակցության վարչության բաժնի վարիչ Ջահանգիր Ամինովը (Jahangir Aminov):

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախարար Քամիլովը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նախարարն ընդգծեց, որ երկու երկրների միջև մշտապես առկա են եղել բարիդրացիական հարաբերություններ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ Արամ Գրիգորյանը նշեց, որ հայ-ուզբեկական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ և վերահաստատեց իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-ուզբեկական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց երկու երկրների հարաբերություններում Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը։ Դեսպան Գրիգորյանը և նախարար Քամիլովը անդրադարձան նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությանն ու ապակենտրոնացված համագործակցության կարևորությանը»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։