Կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Լեհվազի հրդեհի հետ կապված ԱԻՆ լրացուցիչ ուժեր են ուղարկվել դեպքի վայր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին հրավիրված Կառավարության նիստին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Այդ գիհիները տակից վառվում են, աննկատ բան է, անընդհատ կրակը տեղ-տեղ դուրս է գալիս: Մի օջախը հանգցնում ենք, երկրորդ օջախն է առաջանում, Խոսրովում էլ այդպես է եղել։ Այնտեղ մոտ 2 հա տարածություն էր այրվում, տարածության առջևը ճանապարհով փակել են, մեր աշխատակիցները ինձ վստահեցնում են, որ մինչև ժամը 4-ը կպահեն, բայց 4-ին կերևա՝ շարունակությունն ինչ է լինելու՝ եղանակի տաքացման հետ կապված, ինչպես նաև վտանգավոր է քամի լինելու հանգամանքը։ Քամի չի կանխատեսվում, բայց հողի տակով գնալու ֆակտորը շատ վտանգավոր է, քանի որ տարածման վտանգը միշտ կա։ Այսօր առավոտյան 6-ից հանգցնում են, հանգցնում ենմ ենթադրենքմ 15 օջախ, մեկ ուրիշ տեղ նոր մի 10 օջախ է գոյանում։ Ճանապարհն անցած անգամ մենք բացեցինք, մի քիչ նորմալացրեցինք, հիմա այնտեղ՝ սարի գագաթը ջրի մեքենա էլ է հասել»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ վիճակագրությամբ բուսածածկ տարածքների հրդեհները, նախորդ տարվա համեմատ, աճել են 83.9 տոկոսով։ Վարչապետը կոչ արեց բնության հետ կապված ցուցաբերել պատասխանատվություն. «Այս կուլտուրան մեզ մոտ պրոբլեմատիկ է: Պետք է նաև օպերատիվ աշխատանք տարվի, քանի որ կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում, այստեղ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն աշխատանք պետք է տանեն»:

Օգոստոսի 11-ին ժամը 21:00-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան