Տեղեկություններ ունեմ. Սինանյանը՝ «յան»-ով ազգանուն ունեցողներին Սոչիի օդանավակայանից ազատելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

Տեղեկություններ ունեմ, բայց փաստեր՝ ոչ: Factor.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սոչիի միջազգային օդանավակայանի հայ աշխատակիցներին ազգային պատկանելության հիմքով աշխատանքից ազատելու մասին լուրերին:

«Տեղեկություն ունեմ, բայց փաստեր չունեմ: Փորձում ենք հստակեցնել՝ կա՞ ազգային խնդիր, թե՞ ոչ: Դրանք ոչ պաշտոնական շրջանակների տեղեկություններ են: Մանրամասն և հստակ տեղեկություն չունենք, փորձում ենք պարզել, դիմել ենք նաև ԱԳՆ-ին: Սեպտեմբերի կեսերին պլանավորում եմ այցելել Սոչի և կարծում եմ, որ տեղում ավելի հստակ կդառնա պատկերը»,- ասաց հանձնակատարը:

Վերջերս Սոչիի միջազգային օդանավակայանի հայ աշխատակիցները հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին, որ աշխատանքից ազատում են ազգությամբ հայ աշխատողներին։ Հայտարարությունը ստորագրել էր 29 հոգի։

Համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որտեղ օդանավակայանի ղեկավարությունը բացատրում է հայ աշխատակցին, թե ինչու են իրեն աշխատանքից ազատել։ Ինչպես նշվում է ձայնագրության մեջ՝ նրան աշխատանքից ազատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը ստորագրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան