«Վանաձոր–Քիմպրոմ»-ի աշխատակիցներն անժամկետ նստացույցի են պատրաստվում. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վանաձոր–Քիմպրոմ»–ի ջերմաէլեկտրակայանի նախկին աշխատակիցները պատրաստվում են անժամկետ նստացույց անել:

«Փաստ»–ի աղբյուրը հայտնեց, որ աշխատակիցներն այնքան ժամանակ ցույց կանեն, մինչև խնդիրը վերջնականապես լուծում չստանա և իրենք չստանան իրենց աշխատավարձերը:

Օրերս ՋԷԿ–ի աշխատակիցները կրկին փողոց էին դուրս եկել, ցանկացել հանդիպել մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ ու խնդիրը ևս մեկ անգամ քննարկել:

«Վանաձոր–Քիմպրոմ»–ի ջերմաէլեկտրակայանի աշխատակիցները շուրջ 6 տարի է պայքարում են իրենց 2011–2012 թվականների մի քանի ամսվա աշխատավարձը ստանալու համար: Արդյունքի, սակայն, չեն հասնում: Նրանք փորձում են իշխանությունների ուշադրությունն իրենց վրա հրավիրել:

«Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, որովհետև սա մեր քրտինքի արդյունքն ա, մեզ կոպեկ չեն տալիս»,– ասաց աշխատակիցներից մեկը:

Նրանք դեռ 2012–ին դատական հայց են ներկայացրել ընդդեմ ՋԷԿ–ի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերության: 2014 թվականին դատը շահել են, բայց մինչև օրս 153 աշխատողներից ոչ մեկն իր գումարը չի ստացել:

Դատարանը սնանկ է ճանաչել ընկերությունը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 միլիոն դրամի աշխատավարձի պարտքը: Ավելի ուշ, սակայն, պարզվել է, որ ընկերությունը գույք չունի:

Վեց տարի շարունակ դիմել են հնարավոր բոլոր պետական մարմիններին՝ դատարանից մինչև երկրի նախագահ: ՋԷԿ–ի հուսալքված աշխատակիցներն այլևս չգիտեն` ինչ անել: Նրանք վստահեցրեցին, որ անկախ ամեն ինչից, իրենք պայքարելու են մինչև վերջ: Բողոքի ցույցերն էլ կդադարեցնեն այն ժամանակ, երբ խնդիրը լուծում ստանա:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: