Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կայացել է «Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելության գիտակցման տեսլականը» թեմատիկ նիստը

Լուրեր

10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղությամբ տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելության գիտակցման տեսլականը» թեմատիկ նիստը:

Նիստին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նիստը վարեց ազգային, հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Լիբանանի հանձնախմբի ատենապետ Սեդա Խտըշյանը:

ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի տնօրեն, «Կորիզ» երիտասարդական ծրագրի համակարգող Նիկոլա Տավիտյանը (Բելգիա) հանդես եկավ «Գերազանցություն առաջնորդության մեջ՝ Սփյուռքի համար հավելյալ արժեք» զեկուցմամբ։

«Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանն  (Հայաստան) անդրադարձավ հայ երիտասարդությանը՝ նշելով, որ դարեր անց մենք ունենք անկախ Հայաստանում ծնված և դաստիարակված սերունդ, և դա մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է։

ՀՅԴ երիտասարդական գրասենյակի պատասխանատու   Սարգիս  Մկրտչյանը  (Հայաստան) խոսեց «Սփիւռքահայ երիտասարդութեան ազգային ինքնութեան պահպանման հարցերի շուրջ» թեմայի մասին՝ նշելով, որ հայ երիտասարդի սրտին և մտքին հասնելու ձևերից մեկը համացանցն է և նրանից գրագետ օգտվելու ձևերի կիրառումը։ «Մենք պետք է դաստիարակենք ազգային մտածողությամբ քաղաքականացված երիտասարդների, ովքեր կկարողանան ղեկավարել համայնքները, – ասաց Մկրտչյանը՝ հավելելով, – անհրաժեշտ է մանրազնին ուսումնասիրել բոլոր հայկական համայնքների խնդիրները և նրանցից յուրաքանչյուրի համար կազմել զարգացման ռազմավարություն»։

Լրագրող Շիրազ Ճերեճյանը (Լիբանան) հանդես եկավ «Հայ երիտասարդին «փոխանցիկ» հայկականութիւնը» զեկույցով։ Նա ընդգծեց, որ աշխարհասփյուռ հայության և հայկական համայնքների համար վտանգավոր է հատվածական մտածելակերպն ու գործունեությունը։ «Երիտասարդներին ազգային ինքնագիտակություն սերմանելու համար անհրաժեշտ է ոչ միայն բերել Հայրենիք, այլև սովորեցնել տարբերել ճշգրիտ արժեքները կեղծից»,- ասաց նա։

 «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն այժմ նպատակ ունի կապ հաստատել 100 հազար հայ երիտասարդների հետ, ովքեր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ։ 

Համշենահայերի «Համշենկա» կանանց միջազգային միավորման ղեկավար Սաիդա Օհանյանը խոսեց դավանափոխ համշենահայերի խնդիրների մասին։ «Մենք պետք է առավել մեծացնենք հայերեն լրատվամիջոցների թիվը։ Այսօր համշենահայերի խնդիրներին անդրադարձող հայալեզու քիչ լրատվամիջոցներ կան։ Պետք է մեծացնել նրանց թիվը», -ասաց նա։

Տեխնոլոգիայի փոխանցման փորձագետ, Հորդանանում ՀԲԸՄ հայկական համացանցային համալսարանի ներկայացուցիչ Մարալ Ներսեսյանը նշեց, որ Սփյուռքը կազմակերպելու ուղղությամբ Սփյուռքի նախարարությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում և այդ իմաստով հեռանկարային կառույց է։

ԱՄՆ-ի Հանրային դպրոցների հայ ուսանողների կոմիտեի համահիմնադիր Լաուրա Աթոյանը շեշտեց, որ ԱՄՆ-ի հայկական դպրոցներում շատ քիչ հայ երեխաներ են ուսանում և նրանց հայկական կրթօջախ ու միջավայր բերելու աշխատանքները նախ պետք է սկսել նրանց ծնողներից, ինչն էլ փորձում է իրականացնել իրենց կազմակերպությունը։

Ախալքալակի «Հայ օգնության միության» ատենապետուհի Կարինե Թադևոսյանն առաջարկեց ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել հատուկ Ջավախքի տարածաշրջանի հայության համար։

Թեմայի շուրջ իրենց դիտողությունները, նկատառումները և առաջարկությունները ներկայացրին ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Սերկուհի Ջանեանը, գրող, հրապարակախոս, լրագրող Կիրակոս Գույումջյանը (Քուվեյթ), գրող, մանկավարժը Անուշ Նագգաշյանը (Երուսաղեմ), Փարիզի «Հրանտ Դինք» վարժարանի ուսմասվար, լեզվաբան Կարապետ Դաքեսյանը և այլք։