9 հազար հոգի սպասում են, որ մտնեն ՔՊ. ՀՀԿ-ից դուրս են եկել 8 հազարից ավելին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին ունի 2500 անդամ։ Այս մասին Factor.am-ին փոխանցում են կուսակցության լրատվության հետ կապերի բաժնից:

Հեղափոխությունից հետո  9 հազար 246 անձ ցանկացել է անդամակցել իշխող կուսակցությանը: ՔՊ-ից  Factor.am-ին ասացին, որ նշյալ դիմումներից հաստատվել են ընդամենը 182-ը, իսկ մնացածը սպասման մեջ են։

Պարզվում է, որ հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նաեւ լքողներ են եղել: 2018 թվականի ապրիլից  առ այսօր անդամակցության դադարեցման դիմում է ներկայացրել  16 կուսակցական, որից երկուսը՝ աշխատանքի հետ անհամատեղելիության պատճառով։
Կուսակցությանն անդամակցությունը  ժամանակավոր կասեցնողներ չկան:

Հավելենք, որ հուլիսի վեցին տեղի ունեցավ ՔՊԿ համաժողովը, որի ընթացքում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Այս տարվա ապրիլին Factor.am-ը նաեւ նախկին իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից էր խնդրել նույն տվյալները: Մեզ ՀՀԿ կազմակերպչական հարցերով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասել է, որ հեղափոխությունից հետո մինչ նշված ժամանակահատվածը ՀՀԿ-ն լքել են 8 հազարից ավելի կուսակցական, իսկ անդամագրվել՝ հարյուրը:

ՀՀԿ-ից կուսակցականների հստակ թիվ չէին նշել՝ պարզաբանելով, որ հաշվարկ  է կատարվում: Մամուլում պարբերաբար նշվել է, որ ՀՀԿ անդամների թիվ   120 հազարից ավել է:

Մենք փորձեցինք ՀՀԿ-ից  նոր՝ առավել թարմ տվյալներ ստանալ, սակայն կուսակցությունից պատասխանեցին, որ վերահաշվարկը դեռ չի ավարտվել եւ այս պահին հստակ թիվ ասել չեն կարող։

Նարեկ Կիրակոսյան