Երեւանի աղբահանության հիմնարկը բանվորների դեֆիցիտ ունի, անգամ 200․000 աշխատավարձով դիմողները քիչ են

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը բանվորներով համալրվում է շատ դժվարությամբ: ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը Factor.am-ին փոխանցեց, որ բանվորների դեֆիցիտ կա:

«Այս պահին ունենք 12 աղբատար ավտոմեքենա, որոնք երկու հերթափոխի համար ունեն 24 վարորդ եւ 48 բանվոր: Բանվորների մոտ սեզոնային աշխատանքի խնդիր կա, քանի որ բերքահավաքի սեզոնին գնում են դաշտերում միրգ հավաքելու, դրա համար բանվորները սակավ են, դիֆիցիտ կա: Մարդ կա, որ գալիս երկու ժամ է աշխատում եւ ասում է, որ սա իմ գործը չի եւ հեռանում է, բայց այդ երկու ժամվա համար էլ վարձատրվում է: Եթե հիմա կարող էի, օրինակ, ունենալ 15 բանվոր, ունեմ 10-ը, բայց իմ պահանջներն ամբողջովին բավարարվում է»,- ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը:

Արմեն Գրիգորյանը զարմացած է,  մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ բանվորներին առաջարկվում է 200 հազար դրամ աշխատավարձ եւ պարգեւավճարներ, բայց աշխատանքի համար դիմողները քիչ են: «Ինձ թվում էր,  որ այս բարձր աշխատավարձը կշահագրգռի, էն, ինչ-որ մարդ բիսեդկայում նպաստով ապրում է, կգար եւ կաշխատեր»:

Հավելենք, որ աղբատար մեքենաների վարորդներին առաջարկում են 290 հազար դրամ աշխատավարձ և պարգևավճարներ։

«Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենն ասում է, որ բանվորների աշխատանքի ընդունելու նպատակով պաշտոնապես դիմել է զբաղվածության կենտրոններին եւ գյուղական համայնքերին: Մինչ օրս գյուղական համայնքներից որեւէ մեկը բանվոր աշխատելու ցանկություն չի հայտնել: Արմեն Գրիգորյանը Factor.am-ին ասաց, որ փոխարենն այլազգիներ՝ հիմնականում հնդիկներ կան, որոնք բանվոր են աշխատում ՀՈԱԿ-ում: Նրանց թիվը չի գերազանցում հինգ-վեց հոգին:

Նշենք, որ այս պահին «Երեւանի աղբահանության եւ սանիտրական մաքրում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն  ունի 90 աշխատակից: Երեւանի ավագանու կողմից ընդունված որոշման համաձայն հաստիքացուցակում առկա է 424 հաստիք:

Նարեկ Կիրակոսյան