ՀՔԾ-ում 3 նոր քրգործ՝ պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելու դեպքերի առնչությամբ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է սպանության փորձի փաստով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Արամ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ա. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Թաթուլ Մանթաշյանը, Ռուստամ Ամիրխանյանը և մի շարք այլ ոստիկաններ տևական ժամանակով իրեն ապօրինի պահել են ոստիկանության նշված բաժնում և խոշտանգել, որի պատճառով առանց կարդալու ստորագրել է հարցաքննության արձանագրությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Ա. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ: Ա. Ղուկասյանի կողմից ծանր հանցագործության` խոշտանգման վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով տուժող Սերգեյ Միքայելյանի կողմից ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Սմբատ Սաղաթելյանին  հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մասնավորապես, Ս. Միքայելյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հարցաքննության արձանագրության համապատասխան էջերին դրված ստորագրություններն իրենը չեն, և Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ինքը երբևէ չի հարցաքննվել և  որևէ ցուցմունք չի տվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ս. Միքայելյանն ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին: Մասնավորապես, պարզվել է, որ արձանագրությունում դրված ստորագրությունները պատկանում են հենց իրեն:

Մյուս քրեական գործն էլ հարուցվել է դատարանում քննվող քրեական գործով վկա Հայկ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Այսպես, Հ. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ ՔԿ քննիչներ Վարդան Կարապետյանին ու Ռուբեն Մարտիկյանին մեղադրել է իրենց վարույթում գտնվող քրեական գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցներին` խոշտանգում կատարելու մեջ. մասնավորապես, Հ. Ղուկասյանը հայտնել է, որ քննիչները հարցաքննության արձանագրությունում ներառել են իր կողմից չհայտնած տեղեկություններ, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող գրառումներ կատարել հարցաքննության օրվա և ժամի մասին: Բացի այդ, հայտնել է, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի մի խումբ աշխատակիցներ խոշտանգել են իրեն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հերքվել են Հ. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել քննիչների և ոստիկանների կողմից ծանր հանցագործություններ կատարելու վերաբերյալ: Սուտ մատնության հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: