Ես կառաջարկեի նպատակ դնենք՝ 2100 կամ 2200 թվականին թվաքանակով գերազանցել չինացիներին. Հայկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ

– Պարո՛ն Մարտիրոսյան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքում: Նրա ելույթում հնչած մի հայտարարության՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ադրբեջանական կողմն արդեն  բավականին սուր է արձագանքել: Վարչապետը նաև միացում կոչով հանդես եկավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Միացման կոչ չկար, կար «միացում» բառի հիշատակում: Կարծում եմ՝ պետք է մի քիչ ուղիղ լինել և ասել, որ միացման գործընթաց այս իշխանությունը չի նախաձեռնում և, ցավոք, չի նախաձեռնելու: Բայց կարծում եմ, որ դա որոշակիորեն միտված էր բավարարելու հանրության այն հատվածի ցանկությունները, որն արդեն քաղաքականապես բավական գրագետ է և պահանջում ու հասկանում է, որ Արցախի միացումը Հայաստանին հրամայական է: Նաև արցախահայության մեծամասնության ցանկությունն է, որպեսզի հրաժարվեն այն կեղծ ֆորմատից, որը պարտադրվել է հայ ժողովրդին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և հետագայում շարունակվել է Քոչարյանի և Սարգսյանի կողմից: Առաջին անգամ 30 տարիների ընթացքում արդեն կան նման տրամադրություններ և, իմ կարծիքով, վարչապետը գնում է ժողովրդահաճո հայտարարություն անելու ճանապարհով և այդ թեզը հրապարակ է բերում: Ամեն դեպքում՝ պետք է դա լավ գնահատել, որովհետև նշանակում է, որ նա գիտակցում է որոշակի հանրային ճնշման առկայությունը, նշանակում է՝ այդ ճնշումը պետք է ավելի մեծացնել, որպեսզի զուտ հայտարարությունից ինչ-որ մի պահի դառնա լուրջ օրակարգի մաս: Ամեն դեպքում՝ ես շատ մեծ հույսեր չեմ կապում այդ հայտարարության հետ, որովհետև վարչապետից և իր թիմից լսել եմ բազմաթիվ խրոխտ, գեղեցիկ և վճռական հայտարարություններ, որոնք իրականություն չեն դարձել:

– Հայաստանի իշխանությունների քայլերն ինչպե՞ս եք գնահատում՝ համահայկական ներուժի մոբիլիզացիայի հետ կապված և ռազմավարական նպատակների իրագործման տեսանկյունից: Այդ մասին նույնպես Նիկոլ Փաշինյանը խոսեց երեկվա հանրահավաքում։

– Ինձ իշխանության ներկայացուցիչներն մեկն այսօր ասաց, որ եթե ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, ապա հրաժարվիր քո երկրորդ քաղաքացիությունից և արի Հայաստան: Այսինքն՝ արդեն կան մղումներ իրենց մոտ, սարգսյանական մոտեցումներ, և իրենք պաշտպանում են Սահմանադրության այն դրույթը, որ երկքաղաքացիները, որոնք Սփյուռքի մասն են կամ հայաստանցիները, որոնք ձեռք են բերել երկրորդ քաղաքացիություն, անմասն մնան Հայաստանում պետական կառավարումից և ընդհանրապես քաղաքական մասնակցությունից: Եվ իրենք դա անձնականացնում ու օգտագործում են որպես գործիք: Միաժամանակ, այն դեպքերում, երբ գտնում են մի կադր, որն իրենց հարմար է, իհարկե՝ կոնկրետ այս պարագայում դրական կադր է և արժանի է իր պաշտոնին, խոսքը Զարեհ Սինանյանի մասին է, երկրորդ քաղաքացիության մասին թեզն առաջ չեն բերում: Բայց սա ցույց է տալիս, որ, ընդհանուր առմամբ, տեղի է ունենում նույն բանը, ինչ Սերժ Սարգսյանն էր արել՝ մերժել իրենց հոգեբանորեն և վարչականորեն ոչ շատ ենթակա մարդկանց, որոնք շատ ավելի անկախ կարող են լինել՝ հիմնվելով նրանց երկքաղաքացիության կամ Սփյուռքի մաս լինելու վրա:

– Ռազմավարական նպատակ է հռչակվել մինչև  2050թ. Հայաստանի բնակչության թիվը հասցնել 5 մլն մարդու: Իրատեսական համարո՞ւմ եք սա: Եվ ինչո՞ւ այսքան երկար ժամկետ՝ 2050 թվական:

– Որովհետև դա անիրականանալի է. 2050 թվականին հաստատ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինելու: Չգիտեմ՝ քանի տարեկան լինի, բայց կլինի զառամյալ, կարծում եմ, և պատասխանատվություն չի կրի ո՛չ հայտարարության համար, ո՛չ թվերի: Սերժ Սարգսյանն առաջարկում էր դրանից մի քանի տարի ավելի շուտ հասցնել 4 մլն-ի, և ՄԱԿ-ի բոլոր զեկույցներն անուղղակիորեն ծաղրում էին դա: Հիմա, փաստորեն, թիվը դառնում է 5 մլն: Ես կառաջարկեի թիվ հռչակել 50 մլն, ավելի լավ կլինի՝ 500 մլն և, ասենք, 2100 կամ 2200 թվականին նպատակ դնենք թվաքանակով գերազանցել չինացիներին: Գիտեք՝ հայտարարությունները շատ քիչ են, պետք է տեսնենք՝ ինչ են ասում ժողովրդագրագետները: Բոլոր կանխատեսումները, ընդ որում՝ ՄԱԿ-ի զեկույցներով, ցույց են տալիս, որ Հայաստանում բացասական սալդո, այնուամենայնիվ, կա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան