Քաղաքական կուրություն է Հայաստանի հաջողությունները չտեսնելը․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ոչ մեկին հաճոյանալու ցանկություն չունեմ․ Արցախի  համար արված քայլերի մասին պետք է ամեն օր հայտարարել, և, դա, ամենևին էլ, հաճոյանալ չէ։ Այս մասին այսօր Ստեփանակերտում  լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ըստ նրա՝ միջնաժամկետ ծախսային ծրագրում 2020 թվականի միջպետական վարկի տարբերությունն այս տարի ավելի քան 8 մլրդ է, ինչը պատմության մեջ առաջին անգամ է։

«Մի քանի քայլով Արցախի տնտեսության զարգացման համար ստեղծել են այնպիսի նախադրյալներ, որ առաջիկա մի քանի տարվա տնտեսական աճի համար համապատասպան երաշխիքներ կան՝ կապված ենթակառուցվածքների և  նախկինում տրված վարկերի հետ»,-ասաց նա։

Արայիկ Հարությունյանը նաև Հայաստանի գրանցած հաջողություններին անդրադարձավ՝ ասելով, որ դրանց համար ուրախ է։

«Եթե չեք տեսնում Հայաստանի այսօրվա ձեռքբերումներն ու հաջողություները, ապա դա քաղաքական կուրություն եմ անվանում։ Ես չեմ ուզում քաղաքական կույր լինել։ Ես ողջունում եմ հաջողությունների բոլոր նախադրյալները, քանի որ իմ հայրենիքն ինձ համար ավելի թանկ է, քան ցանկացած նյութական ձեռքբերում։ Այսօր համատարած չարախնդություն է տիրում»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան