Գյումրիում քաղաքը տնակներից ազատելու տարբերակներ են քննարկել. տեղի է ունեցել անօթևանության և տնակների հաշվառման հանձնաժողովի նիստը 

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի՝ Գյումրիում անցկացված հերթական նիստին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Աշխատանքային խմբի անդամների հետ նրանք քննարկել են ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված առաջարկությունների փաթեթի իրագործմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես՝ Գյումրին տնակներից ազատելու տարբեր եղանակները։

«Երբ հանձնաժողովն առաջարկությունների փաթեթը պատրաստեց, վերլուծությունները, ամբողջ տեղեկատվությունը տրամադրեց Կառավարությանը: Ես կարծում էի, որ դրանով պետք է աշխատանքները դադարեցվեին, բայց պարզվեց, հավանաբար՝ Կառավարության հետ ներքին համաձայնությամբ կամ վարչապետի հանձնարարությամբ, որ հանձնաժողովը պիտի շարունակի աշխատել և հիմա շարունակում է տնակներում բնակվող ընտանիքների կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը: Հիմնականում երկու մասի են բաժանվել աշխատանքները՝ քաղաքը տնակներից ազատելու համար ֆինանսներ պահանջող և ֆինանսներ չպահանջող եղանակները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

 

Նրա խոսքով՝ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, բյուջեից ֆինանսներ չպահանջող քայլերով կսկսվի ծրագիրը: Ըստ Թումասնանի՝ սա ենթադրում է Կառավարության կողմից որոշումների ընդունում, որոնցով իրավական լուծում կտրվի մի շարք հարցերի:

«Օրինակ՝ կան ընտանիքներ, որոնք բնակարան են ստացել, բայց չեն սեփականաշնորհել,  ժամանակավոր կացարանն էլ չեն քանդել: Ինչ-որ ժամկետ պետք է սահմանել, որից հետո անցնել գործողության: Կառավարության որոշում  է պետք, մարդը կարող է բնակարան ստանալ, չսեփականաշնորհել, տնակը չքանդել և 100 տարի էլ այդպես մնալ: Եթե նույնիսկ ժամկետը սահմանված է, թե երբ պետք է քանդել տնակը, կարգավորված չէ, թե չանելու դեպքում ի՞նչ է նախատեսվում: Հիմա, փաստորեն, պետք է կարգավորվի»,- ասաց Թումասյանը։

Ժամանակավոր կացարաններում ապրողներին բնակարաններով ապահովելու տարբերակների թվում քննարկվել է նաև Վահան Թումասյանի առաջարկը: Մասնավորապես, նա առաջարկում է ոչ թե բնակարանների գնման վկայագրեր տրամադրվել անօթևաններին, այլ պետությունն ինքը ձեռք բերի, վերանորոգի ու բնակարանները հատկացնի մարդկանց։

«Քանի որ ամբողջ բնակֆոնդը, նույնիսկ երկրաշարժից հետո կառուցված, պիտանի չէ, բնակարանները կապիտալ վերանորոգման կարիք ունեն, ինչը քաղաքացին չի կարող անել։ Դրա համար պետությունը ոչ թե վկայականներ տա քաղաքացիներին, այլ ինքը դրանք դարձնի բնակարան, բյուջեի միջոցներով նորոգի և հատկացնի մարդկանց»,- ասաց հանձնաժողովի անդամը:

Մյուս քայլերից մեկն էլ ամրացման ենթակա շենքերի հիմնանորոգումն է. «Երկրաշարժից հետո մոտավորապես 92 շենք կա, որոնք վթարվել են, 30 տարի շարունակ խոստանում են ամրացնել։ Հիմա այդ շենքերի բնակիչների մի մասը բնակարան է ստացել, մյուսը մասը՝ արտագաղթել: Այդ շենքերում կառաջանան ազատ բնակարններ: Մի մասը կարելի է տրամադրել տերերին, մյուսը մասը՝ ազատված բնակարանները, բաշխել անօթևան ընտանիքներին։ Եվ 3-րդ փուլում արդեն անցնենք նոր բնակարանների շինարարությանը։ Ամրացման, բնակարանների ձեռքբերման տարբերակով ավելի քիչ գումար կծախսվի, քան կապիտալ շինարարության դեպքում»:

Առայժմ, սակայն, պարզ չէ, թե քննարկումներին երբ հաջորդեն Գյումրին տնակներից ազատելու և անօթևաններին բնակարաններով ապահովելու գործնական քայլերը: Վահան Թումասյանի խոսքով՝ գործընթացը երկար ժամանակ է պահանջում։

Նշենք, որ ավելի վաղ Կառավարությունը 3 մլրդ դրամ էր հատկացրել աղետի գոտու 453 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար: Նրանք հիմնականում գյուղական բնակավայրերի ընտանիքներ են։

Էմմա Չոբանյան