Հ1-ը ԵՏՄ-ի բացահայտ համակրանք է քարոզում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հ1-ը ԵԱՏՄ-ի բացահայտ համակրանք է քարոզում (զեկույց) Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նիստի ընթացքում ընդունվել էր օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու որոշումը։

Որոշման ընդունման պահից մինչև սեպտեմբերի 18-ը ՀՀ մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ օնլայն լրատվամիջոցներում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը բազմակողմանիորեն քննարկվում է և դարձել է ներքաղաքական կյանքի առաջնային հարցերից մեկը։ Այդուհանդերձ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» իրականացրած մեդիա մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդման՝ «Օրակարգի», թողարկումների ընթացքում խնդիրը պատշաճ կերպով չի լուսաբանվել, իսկ չափավոր լուսաբանվել է բացառապես միակողմանի։

Դիտարկումներ

Սեպտեմբերի 8-ին, 10-ին, 12-ին, 13-ին և 17-ին Հանրային հեռուստաընկերության հիմնական լրատվական՝ «Օրակարգ» հաղորդման շրջանակներում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելքի» նախագծի վերաբերյալ եղել են ուղղակի կամ անուղղակի անդրադարձեր: Բոլոր անդրադարձերը եղել են միակողմանի և ներկայացվել են նյութեր, ելույթներ ու ռեպորտաժներ, որոնք ընդգծում են նախաձեռնության հիմնազրկությունը: Որևէ հաղորդման մեջ չի ներկայացվել հակառակ տեսակետ կամ փաստարկ:

Սեպտեմբերի 8-ին և 11-ին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախագծի դեմ հրապարակումները եղել են տողատակի տեքստի միջոցով:

Մանրամասն դիտարկումները և փաստերի հղումները կգտնեք մեր զեկույցում՝ այստեղ։

Եզրահանգումներ

Հ1-ի «Օրակարգի» եթերում խնդրո առարկա հարցի հետ կապված չկա բալանսավորված ու բազմակողմանի լուսաբանում։ Չի տրվում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի դրդապատճառների կամ նախագծին կողմ որևէ փաստարկ: «Օրակարգի» եթերում գերիշխում է իշխող կուսակցության և այն քաղաքական ուժերի տեսակետների լուսաբանումը, որոնք համարում են, որ չկա այլընտրանք ԵԱՏՄ-ին։

Մշտադիտարկումից կարելի է փաստել, որ Հանրային հեռուստաընկերության եթերում բացահայտ համակրանք է տրվում ԵԱՏՄ-ին՝ բացառելով ցանկացած այլընտրանք:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»