Արթուր Վանեցյանի գործունեության մասին ստացած տեղեկությունների մի փոքր մասն ենք հրապարակել. Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հարաբերություններին՝ պնդեց, որ անձնական որևէ բան չունի նրա դեմ, և իրենք հրապարակել են Վանեցյանի գործունեության մասին ստացած տեղեկությունների մի մասը միայն:

«Մենք ունենք շատ տվյալներ, որոնց վրա չենք կարողանում հղում անել։ Այն տեղեկությունները, որ մենք ստանում ենք Արթուր Վանեցյանի գործունեության հետ կապված, դրանց մի փոքր մասն ենք հրապարակել»,- նշեց Իոաննիսյանը: Նա նաև ասաց, որ մինչ ՊՎԾ-ի հայտնի քրգործն էլ է քննադատել ԱԱԾ-ին և, հակառակը, եղել են դեպքեր, երբ ողջունել է ԱԱԾ-ի որոշ քայլեր:

«Բայց նաև պետք է ասեմ, որ Դավիթ Սանասարյանի գործը մեծ ինդիկատոր էր, որ մենք լուրջ խնդիրներ ունենք իրավապահ համակարգում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանն ու իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմել են դատարան՝ ԱԱԾ-ի դեմ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հաղորդումը մերժելու առիթով։ Ըստ հայցվորների՝ ԱԱԾ-ում չարաշահել են վարչական ռեսուրսը, և ՀՔԾ-ն հրաժարվել է այդ առիթով քրեական գործ հարուցել: Երեկ նշանակված էր առաջին նիստը, որը, սակայն, չի կայացել։

Իսկ իրեն՝ Իոաննիսյանին դատի են տվել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը լրագրողի ծեծած Բաբկեն Ղազարյանը և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: Դանիելյանը պնդեց՝ նրանք բոլորը Վանեցյանի ընկերներն են։

«Գոնե մինչև վերջերս իրենք հաստատ հարաբերություններ են ունեցել Արթուր Վանեցյանի հետ»,- ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով, որ տեղեկությունները շատ ավելին են, և որ Վանեցյանի շրջապատից է «Վստրեչի Ապեր» մականունով Արամ Վարդանյանը, որը «հանդիպում է լրագրողների հետ և առաջ մղում Արթուր Վանեցյանի շահերը»։ Նպատակներից իրավապաշտպանը տեղյակ չէ:

«Երեք դատավարությունների պարագայում էլ վստահ եմ, որ հայցերն ամբողջությամբ մերժվելու են։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դատարան հայցերով կարող է ինձ լռեցնել, շատ վատ պատկերացում ունի իմ մասին»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ հրապարակել են տեղեկատվության այն մասը, որին հավատում են:

Վանեցյանի հրաժարականի պահանջ իրավապաշտպանը չի դնում։ «Իրականում խնդիրն այն է, որ հետհեղափոխական Հայաստանում կոռուպցիա չպետք է լինի։ Կոռուպցիայի դեմ պայքար ԱԱԾ-ում ես չեմ տեսել»,- նշեց նա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն վերջերս գրասենյակ է բացել Արցախում և դիտորդական առաքելություն է իրականացնելու առաջիկա ընտրություններում։ Նաև մեդիամոնիթորինգ են անցկացնելու, զբաղվելու են ընտրողների իրավագիտակցության բարձրացմամբ:

«Որովհետև մենք ուզում ենք առավելագույնս ժողովրդավարություն տանել Արցախ, որովհետև Արցախում, իրոք, դրա կարիքն ունեն»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով. «Արցախում բավական շատ են կեղծ լուրերը, մենք նաև պետք է պայքարենք ապատեղեկատվության դեմ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան