«Թպրտացող եք՝ Ամերիկայի, Եվրոպայի դեմ թպրտացեք, եկել են Հայաստանում իրենց աքլոր են զգում»․Պարույր Հայրիկյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը factor.am-ի հետ զրույցում Հայաստանում ռուսաց լեզուն հատուկ հայեցակարգով դպրոցներ մտցնելը համարում է «հետընթաց» 26-ամյա անկախության ճանապարհին և «Ռուսաստանի խամաճիկ դրածոների ձեռքի գործը»։

«Թպրտացող եք՝ Ամերիկայի, Եվրոպայի դեմ թպրտացեք, եկել են Հայաստանում թպրտում են, իրենց աքլոր են զգում։ Կթպրտան, կթպրտան, կխելոքանան, մենք մենակ չենք։ Եթե մենք քաղաքակիրթ աշխարհի հետ լինենք, մենք մենակ չենք, իրենք են մենակ»,- ասաց Հայրիկյանը։

Ստալինյան բռնաճնշումների ենթարկվածների մասին վերջերս Թումանյանի թանգարանում բացված ցուցահանդեսն արգելելը խորհրդային տարիների քաղբանտարկյալը «ռուսական իմպերիալիզմի թափթփուկների գործն է համարում»։

«Ռուսական իմպերիալիզմի թափթփուկները ուզում են իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանում։ Իսկ իրենց ներկայությունը կարող են ցույց տալ մեր ազգային արժեքային համակարգը զրոյացնելով, առողջ բանականությունը ոչնչացնելով։ Այդ ցուցահանդեսի ընդհատումը այդպիսի քայլերից մեկն էր»,- նշեց Հայրիկյանը՝ հավելելով, որ իրենք աիմականներով այցելել են և բարձր են գնահատում այդ ցուցահանդեսի շրջանակում կատարված գործը, քանի որ «բոլշևիկյան բռնապետության արարքներին ամբողջական գնահատական դեռ չի տրվել»։

ԱԻՄը պաշտպանելու է ԵՏՄ-ից դուրս գալու՝ «Ելք»-ի նախաձեռնությունը։ «Այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, փաստական անկախությունը վերականգնելուն ուղղված քայլ է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ԵՏՄ կոչվածը հակաքաղաքակրթական, աշխարհի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակող և մեզ դեպի կործանում տանող միավորում է»,- նշեց Հայրիկյանը՝ հավելելով․ «Քաղաքակիթ աշխարհի հետ չլինել, նշանակում է գնալ ինքնասպանության։ Մեր ժողովուրդը որքան էլ հուսահատված լինի, դեռևս էդ մակարդակի չի …»։

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հարցազրույցում։

Մարինե Խառատյան