«Քաղաքային իշխանություններին կրկին դեղին քարտ ենք ցույց տալիս». Արա Ռոստոմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վերջին տասը  ամիսներին Հայկ Մարությանն իր նախընտրական  խոստումները  չի կատարել, տեղաշարժ չկա. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը։

«Ուզում ենք Երևանի քաղաքապետին հիշեցնել իր տված խոստումները և լրջացման կոչ անել, որպեսզի հետայսու ձեռնամուխ լինի իր ներկայացրած խնդիրների լուծմանը»,- նշեց Ռոստոմյանը։

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանություններն ընտրություններից հետո տեսանելի քայլեր չեն կատարել աղբահանության, վերելակների նորոգման, կանաչապատման և մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ։

«Այսօր տեսնում ենք, որ Երևանում աղբահանության վիճակն օր օրի վատանում է։ Քաղաքապետարանի կողմից 2 մլրդ դրամ ավել գումար հատկացվեց և համայնքային հիմնարկ ստեղծվեց։ Հիմնարկի բացումից մեկ ամիս է անցել, սակայն ոչ մի փոփոխություն չի նկատվում»,- ասաց Արա Ռոստոմյանը։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչն ընդգծեց, որ փոփոխություններ չկան նաև վերելակների նորոգման հարցում։ Նրա խոսքով՝ բյուջեից 71%-ով կրճատվել է վերելակների նորոգմանը հատկացվող  գումարը։

«Ներկայացվում էր, որ այլ միջոցներով պետք է  փոխվեն վերելակները։ Եթե վերելակի փոխման մեկ օրինակ կա, ապա սպասենք մնացածին։ Քաղաքային իշխանությանն այսօր կրկին դեղին քարտ ենք ցույց տալիս։ Կարմիր քարտն արդեն հրաժարականի պահանջով կլինի»,- եզրափակեց Արա Ռոստոմյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան