Գլխավոր դատախազությանը հանձնվեց Բերձորյան ահաբեկչության վերաբերյալ հաղորդումը. «Սասնա Ծռեր» 

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցությունը տեղեկացնում է, որ այսօր՝ 2019 թ. հուլիսի 30-ին Երևան-Ստեփանակերտ հեռուսատակամրջի ձևաչափով տեղի է ունեցել «Սասնա Ծռեր» համահայկական շարժման մամուլի ասուլիս:

«Ասուլիսի թեման էր՝ Բերձորի պետական ահաբեկչության մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Բանախոսները՝ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամներ Գարեգին Չուգասզյանը և Ռուզաննա Եղնուկյանը, Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարության անդամներ Գեղամ Գրիգորյանը և Գագիկ Եսայանը, ինչպես նաև փաստաբան Արայիկ Պապիկյանը, անդրադարձան 2015 թ. հունվարի 31-ին Բերձորի մոտակայքում Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր ռեժիմի հրահանգով Հիմնադիր խորհրդարանի խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ ռեժիմի Ստեփանակերտյան մասնաճյուղի կազմակերպած զանգվածային բռնության դեպքերին, որոնք իրենց մասշտաբով ու դաժանությամբ զիջում էին միայն Մարտի 1-ին:

Նրանք, մասնավորապես, հիշեցրեցին, թե ինչպես է Ստեփանակերտյան ղեկավար բանդան, որ այսօր էլ կառավարում է Արցախում, կեղծ լուրերի միջոցով նախապես հրեշացման գեբելսյան քարոզչությամբ ատելություն սերմանել ավտոերթի մասնակիցների հանդեպ, այնուհետև ոստիկանության և խաժամուժի ձեռքով ամենավայրագ ձևերով բռնություն գործադրել նրանց, այդ թվում՝ կանանց ու երեխաների, ազատագրական պայքարի նվիրյալներ Իգոր Մուրադյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի  և մյուսների նկատմամբ, ինչպես նաև ջարդել տասնյակ մեքենաներ և հափշտակել գույք:
Բանախոսները պարզաբանեցին, որ նախկին հանցավոր ռեժիմի օրոք անիմաստ են համարել դիմել պատկան մարմիններին, իսկ նրա հեռացումից հետո մինչ օրս սպասել են, որպեսզի իրավապահպան համակարգին հնարավորություն տան Մարտի 1-ի գործով առաջընթաց ապահովելու, ինչպես նաև իր նախաձեռնությամբ Բերձորի գործի քննությունը սկսելու համար:

Գործող իշխանություններին տրված ժամանակն այլևս բավարար համարելով և օրենքով սահմանված կարգով ակնկալվող նախաձեռնությունը չտեսնելով, որոշում է կայացվել դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել պետական ահաբեկչության ձևով դրսևորված Բերձորյան զանգվածային բռնության մեղավորներին:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասուլիսի ավարտին ուղևորվեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ միասին ուղիղ եթերով լուսաբանական բնույթի կարճ հայտարարությամբ հանդես գալուց հետո հանցագործության մասին հաղորդումը հանձնեց դատախազությանը»,- ասված է հաղորդագրությունում: