«Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինային կփոխարինի երիտասարդ բժիշկ Արմեն Մկրտչյանը

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը
 «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինային կփոխարինի երիտասարդ բժիշկ Արմեն Մկրտչյանը:
Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց Արմեն Մկրտչյանը:
«Առաքելությունը նախատեսված է օգոստոսի 20-ից մինչ հոկտեմբերի 20-ը, բայց ես մեկ շաբաթ շուտ կգնամ, որ ծանոթանամ Թոմ Քաթինայի եւ իրավիճակի հետ»,- ասաց բժիշկը:
Բանն այն է, որ Թոմ Քաթինան, հանդիսանալով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, օգոստոսի 20-ից մինչ հոկտեմբերի 20-ը բացակայելու է Սուդանից, որպեսզի մասնակցի միջոցառման:
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից ընտրվել է որպես Սուդանում բժիշկ Թոմ Քաթինային փոխարինող:
«Թոմ Քաթինան նշել է, որ իր բացակայությունը կլինի միայն այն ժամանակ, երբ իրեն փոխարինող լինի: Երբ առաջարկեցին ինձ, մի փոքր անակնկալի եկա, երկար մտածեցի եւ համաձայնեցի փոխարինել Թոմ Քաթինային՝ աշխարհահռչակ բժշկին, ում տարերքն է մարդասիրական գործունեությունը»,- նշեց Արմեն Մկրտչյանը:
Բժշկի խոսքով՝ իր մասին Սուդանում տեղեկացել են ընդհանուր ընկերների միջոցով, ովքեր ապրում եւ աշխատում են արտասահմանում:
Արմեն Մկրտչյանը 35 տարեկան է, ոլորտում է 2007 թվականից:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին բժիշկ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր հռչակվեց Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։
Նա 2008 թվականից «Գթության մայր» հիվանդանոցում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժն է: Նա նաև այս հիվանդանոցի համահիմնադիրն է:
Բժիշկ Քաթինան սպասարկել է ավելի քան կես միլիոն մարդկանց՝ բուժօգնություն տրամադրելով թե՛ տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող հիվանդներին, թե՛ պատերազմի վիրավորներին։
Նարեկ Կիրակոսյան