Այսօրվա իշխանությունը պարգևատրում է նրանց, ովքեր «Հաց բերողի» դահիճներն են եղել. Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

Արթուր Սարգսյանին բանտարկեցին ուղղակի վրեժխնդրությունից դրդված։ Հասկանալով, որ նրա մարդկային արարքից հարված են ստացել՝ լինելով անմարդկային հակազգային համակարգ, վրեժ լուծեցին։ Այս մասին այսօր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված ակցիայի ընթացքում նշեց «Սասնա Ծռեր» կուսակցության առաջնորդ Վարուժան Ավետիսյանը։

«Այդ գործողությանը մասնակցեցին նաև այն ժամանակվա պաշտոնյաներ, որոնք այսօր էլ պաշտոններ են զբաղեցնում։ Այսօրվա իշխանությունն արտաքուստ խոնարհվում է Արթուրի հերոսականության առաջ, սակայն մատը մատին չի տալիս և պարգևատրում է այն մարդկանց, որոնք Արթուրի դահիճներն են եղել։ Ցավալի և պարադոքսալ վիճակ է, բայց համոզված ենք, որ դա նույնպես հաղթահարվելու է։  Այս անցման մեջ ճարպիկ կամ հաջողակ լինելուց անկախ՝ բոլորը պատասխան են տալու»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Սարգսյանի հայրենասիրությամբ, քաղաքացիականությամբ ու մարդասիրությամբ սերունդներ պետք է դաստիարակվեն։

«Արթուրը ցնցեց բոլորիս, մեր հոգու ժանգը մաքրեց ու դրա տակից հանեց մարդուն, քաղաքացուն։ Այն, ինչ նա արեց, ռացիոնալ դատողության տեսակետից անհնար էր, անհաշվարկելի»,- մեզ հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան