Վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի և բուժվող. մասնագետները՝ հեպատիտի ախտորոշման, բուժման ու ծրագրային մոտեցումների մասին

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետները խոսել են հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, ծրագրային մոտեցումների մասին:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է, որ օրը հնարավորություն է հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու առումով: ԱՀԿ տվյալներով` աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է հեպատիտ Բ-ով և Ց-ով, և 80%-ի համար ախտորոշումը և բուժումը հասանելի չէ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն ընդգծել է, որ վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի առողջապահության համակարգի առաջնահերթ խնդիրներից է: Վերջին տարիներին հեպատիտների կանխարգելման և վերահսկման առումով բազմաթիվ աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես` ստեղծվել է տվյալների ազգային բազա, հավաքագրվում է վիճակագրություն, 1999 թվականից կատարվում են պարտադիր պատվաստումներ հեպատիտ Բ-ի նկատմամբ, հիվանդությունը վաղ հայտնաբերելու նպատակով իրականացվում են սկրինինգային հետազոտություններ, հատկապես` ռիսկային խմբերում, մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որով  նախատեսվում է 2020 թվականից տարեկան վիրուսային հեպատիտ Ց-ով  շուրջ 1000 պացիենտի դեղերով ապահովում: Ծրագրի հիմնական նպատակն է մեր երկրում 2030-ին վիրուսային հեպատիտի քրոնիկ հեպատիտ Բ-ով և Ց-ով հիվանդացության և մահացության նվազեցումը` որպես հանրային առողջության սպառնալիք, գլոբալ նպատակին հասնելը:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է, որ դիտվում է սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5%-ով, ապա 1999թ. պատվաստումներից հետո հատկապես մանկական բնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Սա վառ ապացույցն է պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում դրանց արդյունավետության:

Անդրադառնալով բուժման գործընթացին` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Հայկական լյարդաբանական ֆորում» ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշել է, որ վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի և բուժվող: