Պետության զավթմանը պետք է գնահատական տրվի ԱԺ-ի մակարդակով. Սոնա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի նախորդ տարբերակից հետո կատարված աշխատանքների արդյունքում, հանրային քննարկումներից և հանրային դիտարկումներից հետո, նախագիծը լրջորեն վերանայվել է և առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել: «Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. նախագիծ. գնահատականներ և մտահոգություններ» քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

«Հուսով ենք՝ նույն մոտեցումը կլինի նաև այս փուլում: Իհարկե՝ որքան շատ ենք աշխատոում փաստաթղթի վրա, այնքան ավելի շատ է կարիք զգացվում այն կատարելության հասցնելու: Կատարյալ փաստաթղթեր չեն լինում, բայց, ամեն դեպքում, փորձում ենք հատկապես հետհեղափոխական Հայաստանի ակնկալիքները բավարարելու նպատակով հնարավորինս համապարփակ մոտեցում ունենալ այս ռազմավարական փաստաթղթում, որովհետև ակնկալիքները նոր կառավարությունից շատ մեծ են»,- հավելեց նա:

Սոնա Այվազյանը ներկայացրեց մի քանի շեշտադրումներ, որոնց, իր կարծիքով, Հակակոռուպցիոն ռազմավարությունն անպայման պետք է անդրադառնա: Առաջինը, ըստ նրա, «պետության զավթում» երևույթի ճանաչումն է:

««Պետության զավթումը» զուտ բառեր չեն, այն միջազգային մակարդակով ճանաչված եզրույթ է, կոռուպցիայի տարատեսակ, երբ պետության բոլոր գործիքները, ռեսուրսներն ի սպաս են դրվում առանձին քաղաքական խմբի շահերին: Եվ դա այն է, ինչ տեղի է ունեցել Հայաստանում: Մենք կարծում ենք՝ շատ կարևոր է, որպեսզի այդ երևույթը ճանաչվի: Ոչ թե ասվի, որ Հայաստանում եղել է կոռուպցիա կամ այն կրել է համատարած, համակարգային բնույթ, այլ նշվի, որ եղել է պետության զավթում»,- ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը:

Նա կարծում է, որ պետության զավթման գնահատականը պետք է տրվի Ազգային ժողովի մակարդակով:

Մանրամասները՝ տեսանյութում: