SOCAR Georgia-ն Վրաստանում նոր գազատար է գնել

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Socar Georgia ՍՊԸ-ն 24 միլիոն 177 հազար 326 լարիի պետական սեփականություն հանդիսացող գույք է ձեռք բերել: Խոսքը գազատարների մասին է: Կառավարությունը գույքը փոխանցել է ուղղակի վաճառքի կարգով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Մամուկա Բախտաձեն. գրում է aliq.ge-ն:

«Պետական գույքի մասին Վրաստանի օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, ուղղակի վաճառքի կարգով, 24 միլիոն 177 հազար 326 լարիով տրվում է «Սոկար Ջորջիա Գազ» ՍՊԸ-ին: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության համակարգի մաս կազմող պետական գույքի ազգային գործակալությունը, սույն հրամանագիրն իրականություն դարձնելու նպատակով, պետք է ապահովի օրենքից բխող համապատասխան միջոցառումների անցկացումը»,- ասված է հայտարարության մեջ:

SOCAR-ի կողմից ձեռք բերված գույքը գտնվում է Վրաստանի գրեթե ամբողջ տարածքով մեկ՝ առավելապես Զեստաֆոնիում, Կասպիում և Լանչխութիում:

Սույն գումարը պետք է պետությանը տրվի 18 տարվա ընթացքում: