Գյումրիում փլուզվել է շենքի պատշգամբը․ բնակիչներն ահազանգում են՝  շենքը վտանգավոր է բնակության համար

Լուրեր

05.03.2026 | 19:26
Թեհրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «անջատողական խմբավորումներին»՝ հակամարտությանը քրդերի ներգրավվածության մասին լուրերի ֆոնին
05.03.2026 | 19:12
Սիլիկյան 8-րդ փողոցն անվանակոչել Խաչատուր Ավետիսյանի անվամբ․ նախագիծ
05.03.2026 | 19:00
ՀՀ-ի օդային պաշտպանությունը բարձրացվել է մեկ մակարդակով․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 18:50
ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրները երկխոսության կոչ են արել՝ ճանաչելով Իրանից պաշտպանվելու իրավունքը
05.03.2026 | 18:44
Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը
05.03.2026 | 18:33
«Ավետարան, որի ճամփան նման է հայերի ճակատագրին»․ միջնադարյան ձեռագրի ոդիսականը
05.03.2026 | 18:30
Հասանք Իրանի օդային սահման, հետ ուղարկեցին. ինչ են պատմում Դուբայից ժամանած ուղևորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 18:28
Ֆորմուլա-1-ը կարող է չեղարկել Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակները
05.03.2026 | 18:21
Մեղադրողը միջնորդեց Սերժ Սարգսյանից, Բարսեղ Բեգլարյանից և մյուս մեղադրյալից բռնագանձել 481 մլն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 18:16
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել
05.03.2026 | 18:12
Արշակ արքեպիսկոպոսն ազատվեց կալանքից // ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
05.03.2026 | 18:10
Իրանը հայտարարել է Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը թիրախավորելու մասին
05.03.2026 | 18:03
Այդ սենյակը ձեզ ծանո՞թ էր. հարց` Արշակ արքեպիսկոպոսի եղբորը` հայտնի տեսանյութի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 17:51
NYT. Քրդական ուժերը պատրաստվում են Իրան հնարավոր ներխուժման. ըստ որոշ աղբյուրների՝ հարձակումը սկսվել է
05.03.2026 | 17:42
Ֆրանսիան թույլատրել է ամերիկյան ինքնաթիռների տեղակայումը Մերձավոր Արևելքի իր որոշ բազաներում
Բոլորը

Օրերս Գյումրիի Տիգրան Մեծի 5 հասցեի շենքի 2-րդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակն էր փլուզվել։  Վիրավորներ ու զոհեր չեն եղել։  Այս պահին էլ շենքի  փլուզման տարածքը սահմանազատված է, որը, սակայն, չի խանգարում  երեխաներին ու մեծերին անցնել կիսափլուզված պատշգամբի տակով։  Ստեղծված  իրավիճակը  զարմանալի չէ շենքի բնակիչների համար, քանի որ տվյալ շենքում փլուզումները պարբերական բնույթ են կրում։ Տիգրան Մեծի 5 շենքը Գյումրիի առաջնային հիմնանորոգում պահանջող շենքերից է, որն ունի  3-րդ, մասնակի նաև 4-րդ աստիճանի վթարայնություն։ Բնակիչներն ահազանգում են՝ ապրում են ահ ու սարսափով, վախենում են ամեն օր բակում խաղացող երեխաների ու անցորդների անվտանգության համար։

«30 տարի է փլվում է շենքը՝ մաս-մաս ։ 2012թ-ին տանիքը փլվեց, դրանից հետո մինչև 1-ին հարկ մաս-մաս իջել է։ Էն օրն էլ ասֆալտ արեցին, հաջորդ օրը պատշգամբի հատակը փլվեց։  Իմ երեխաներն արտասահմանում են, երկու անչափահաս թոռնիկներիս հետ այս փլված շենքի մուտքի մեջ գիշերը ահ ու դողով մնում եմ մենակ, այն օրը, երբ փլուզումը եղավ,  դղրդոցից սիրտս պատռավ»,- factor.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մեծի 5 շենքի բնակչուհի Ժանետա Գալստյանը, որի բնակարանի պատշգամբի բետոնե հատակն է փլուզվել։

«Երեկ էլ փլված բետոնները ավլեցի հավաքեցի, որովհետև անդուր երևում էր, մաքուր ասֆալտն արել են, երեխեքի ուրախությունը շատ կարճ տևեց, վախեցած են, 2-րդ օրը երեխա չկար դուրսը, վախենում են խաղալ»,- հավելեց Ժանետա Գալստյանը։

Այժմ շենքը ամբողջովին բնակեցված չէ,  ունի 24 բնակարան,  ամեն մուտքում ընդամենը մեկ-երկու ընտանիք է  ապրում։ Վթարայնության պատճառով բնակիչներից շատերը վարձով են բնակվում, մյուսներն էլ թողել-հեռացել են։ Բնակիչները մեզ ցույց տվեցին նաև այն բնակարանները, որոնք ամբողջովին փլուզված են։ Մի քանի տարի առաջ  3-րդ հարկից 2-րդ հարկ  առաստաղի   փայտյա կոնստրուկցիաներն են փլուզվել, բնակարանները դարձել են բնակության համար ոչ պիտանի։ Բացի այդ, շենքի գրեթե բոլոր պատշգամբները կիսափլուզված են ու վտանգավոր, շենքի պատերին էլ առաջացել են մեծ ճեղքեր։

Այն, որ շենքը հրատապ ամրացման կարիք ունի, փաստում են նաև քաղաքային և մարզային իշխանությունները։ Հիմնանորոգման համար, սակայն, մեծ գումարներ են պետք, այն հնարավոր է իրականացնել միայն կառավարության աջակցությամբ։

«Շենքը մարզում առկա 114 բազմաբնակարան բնակելի վթարային շենքերի ցանկում է։ Մենք ամեն տարի  շենքը ընդգրկել ենք  միջնաժամկետ ծրագրում, բայց ֆինանսավորում չլինելու պատճառով մինչև այս պահը շենքը մնացել է այդ վիճակին։ Սակայն մենք այս ամսվա մեջ երևի արդեն 4-րդ անգամ դիմել ենք  նախարարություն, որպեսզի շենքը առաջնահերթ լուծում պահանջող մարզի հիմնախնդիրների ծրագրում անպայման ընդգրկվի։ Այս պահին դեռ պատասխան չունենք»,- ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը՝ նշելով, որ շենքի հիմնանորոգման համար անհրաժեշտ է մոտ 200 մլն դրամ։

«Շենքի ամրացման համար գումարը հստակ կլինի նախագծանախահաշվային փաստաթղթերի  կազմման աշխատանքներից հետո, բայց մոտավորապես եմ ասում՝ մոտ 200 մլն դրամ է պետք։  Այս շենքը մշակութային արժեք է ներկայացնում ու  մի մասն էլ ամրացված է։ Երկրորդ մասը պիտի ամրացվի, չենք կարող մի մասը թողնել, քանդել ու այս մի մասում նորը կառուցել։ Միանշանակ պիտի իրականացվեն ուժեղացման աշխատանքներ։ Փլուզումները շենքում պարբերաբար են լինում և անհրաժեշտություն է շենքի հիմնանորոգումը»,- ասաց Մկրտիչ Ասատրյանը։

Նշենք, որ շենքը գտնվում է Գյումրիի բանուկ հատվածներից մեկում, կենտրոնին մոտ։ Տիգրան Մեծն էլ այն փողոցների շարքում է, որտեղ իրականացվում են ասֆալտապատման ու հիմնանորոգման աշխատանքներ։

Էմմա Չոբանյան