Ներդրումային ծրագրի շրջանակում 5 ընկերություն ազատվել է ներմուծման մաքսատուրքից

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ գործադիրն իր նիստում ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով 5 ընկերություն՝ «Նաիրիան» ՓԲԸ-ն, «Այ պլաստ» ՍՊԸ-ն, «Ոսկե կար» ՍՊԸ-ն, «Արտ գլոբալ» ՍՊԸ-ն և «Ին-վի» ՍՊԸ-ն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից:

«Արտոնության առկայությունը կնպաստի նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև կխթանի տեղական արտադրությունը և արտահանումը:

Փոփոխություններ կատարելով իր նախկինում ընդունված որոշման մեջ՝ գործադիրը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը դարձրել է առավել նպատակահարմար և կիրառելի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ որոշման ընդունմամբ շուրջ 500 բժշկական հաստատության համար պարզեցվում է հաշվետվողականության գործընթացը. ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով ներկայացվող 3 հաշվետվության փոխարեն այժմ կներկայացվի 1 հաշվետվություն, որն ավելի համապարփակ է և ներառում է գործունեության արդյունքները բնութագրող այնպիսի ցուցանիշներ, որոնք պարբերաբար օգտագործվում են կազմակերպությունների բյուջետային միջոցների հաշվարկման և բաշխման, տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետության գնահատման ժամանակ: Ֆինանսատնտեսական հաշվետվության գործող ձևաչափում ցուցանիշների մի մասը հնարավոր է ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից, և առանձին տեղեկատվության հավաքագրումը ոչ նպատակահարմար է: Արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար: Առողջապահության նախարարի խոսքով՝ գործընթացը շարունակական է լինելու, ներկայում պատրաստվում է կառավարության մեկ այլ որոշման փոփոխությունների նախագիծ, որոնց նպատակը լինելու է պետական պատվերի տրամադրման կարգի դյուրացումը:

Կառավարությունը որոշել է վերաբաշում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և 270,000.0 հազ. դրամ հատկացրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ ՀՀ տարածքի տեղագրական հանութագրման և կադաստրային գույքագրման հետ կապված գործառույթների, մասնավորապես՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման համար քարտեզագրման աշխատանքների իրականացման նպատակով: Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակում, նախատեսվում է առաջին անգամ ստանալ ՀՀ ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը և տեղանքի թվային մոդելը»,- ասված է հաղորդագրությունում: