«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել». Պյոտր Սվիտալսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 12:02
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ
31.08.2026 | 11:55
Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Քոչարյանը կալանավայրից դիտարկումներ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 11:50
Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը
31.08.2026 | 11:39
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
31.08.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին․ տուժածներ կան
31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 11:06
Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել US Open-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:58
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
31.08.2026 | 09:45
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում
Բոլորը

Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին այսօր Հայաստան-ԵՄ հարաբերություններին  և ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելության ամփոփմանը նվիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ պատճառ չկա անհանգստանալու, թե ԵՄ-ն այս հարցում իր դիրքորոշումը կփոխի։ «Հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը հիմնարար սկզբունքների վրա է հիմնված և չի փոխվել։ Մենք հավատացած ենք, որ այս հարցը ռազմական որևէ լուծում չունի։ Բացի այդ, մեծապես նպաստում ենք նաև Մինսկի խմբի աշխատանքներին»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ դեսպանը։

Սվիտալսկու խոսքով՝ Եվրամիությունն Արցախյան հակամարտության հարցում կառուցողական ու հետևողական աշխատանք է տանում։

«Գուցե նույն դիրքորոշումը տարբեր ձևակերպումներով ու խոսքերով է ներկայացվել, բայց բովանդակությունը դրանից չի փոխվել»,- նշեց Սվիտալսկին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան