Քաղաքը մաքրե՛ք և վերջ, չգիտե՞ք ինչպես՝ գնացեք Թբիլիսի, ձևը սովորեք․ Վահագն Խաչատրյան

Լուրեր

14.06.2026 | 18:48
Ձայնագրության Դավոն ես եմ, բայց պնդում եմ`կաշառք չեմ տվել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈԹւԹ
14.06.2026 | 18:41
Եթե փողոցային պայքար սկսվի, անկանոն և զոհերով կլինի, դրա համար այդ քայլին չենք գնում. Ղումաշյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:26
ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:15
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից
14.06.2026 | 17:41
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 17:37
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
14.06.2026 | 16:57
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
14.06.2026 | 16:20
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
14.06.2026 | 16:00
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
14.06.2026 | 15:43
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Լյուքսեմբուրգ
14.06.2026 | 15:27
Առնո Ավետիսյանն առաջին հայ թենիսիստն է, որը 14 տարեկանում հաղթել է J30 մրցաշարում
14.06.2026 | 15:16
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
14.06.2026 | 14:41
Ֆրանսիական ընկերությունը հավակնություն է ներկայացրել 250 հայկական ֆիլմերի բացառիկ իրավունքներին. Կինոյի հիմնադրամի հայտարարությունը
14.06.2026 | 14:29
Նոր նշանակումներ՝ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ
14.06.2026 | 13:35
Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած անձին․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ քաղաքի բնակֆոնդը գտնվում է անմխիթար վիճակում և քաղաքաշինական այն խնդիրները, որոնք ավելացան բնակֆոնդի համար նոր կառուցվող շենքերի և չկանաչապատվող տարածքների արդյունքում, քաղաքի բնակֆոնդը է՛լ ավելի ծար վիճակի հասցրին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին, ասաց Վահագն Խաչատրյանը։

«Պետք է պատասխան տան, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ մարդիկ պարզապես քաղաքում չեն կարողանում շնչել, քայլելու տեղ չունեն»,-ասաց  նա։

Վերջինիս խոսքով՝ բնակֆոնդի հետ ընթացիկ վերանորոգումներ չեն արվում, շենքեր կան, որոնք կառուցվել են ընդամենը 25 տարվա համար, բայց արդեն շահագործվում են 50 տարի։

«Ինձ համար նախընտրելի կլիներ, որ ամբողջ Աջափնյակ վարչական շրջանը քանդեին, երկու տարվա ընթացքում կառուցեին Հյուսիսային պողոտա. ճիշտը սա էր, ոչ թե բիզնես շահերից ելնելով Հյուսիսային պողոտայի կառուցումը Երևանի կենտրոնում»,- ասաց  նա։

Խոսելով  Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրներից՝ վերջինս նշեց, որ թվում է, թե քաղաք է, կա և իր կյանքով  ապրում է, բայց երբ հիշում ես, որ Ռոբերտ Քոչարյանը Երևանը որոշեց դարձնել գյուղաքաղաք՝ զրկելով քաղաքը տրամվայից և տրոլեյբուսից, հասկանում ես, որ դա դարձավ քաղաքացուն նվաստացնելու ամենատիպիկ ձևը։

«Ինձ՝ որպես քաղաքացի, հարկավոր է նորմալ տրանսպորտային միջոց և նորմալ փոխադրում։ Ինչ վերաբերում է ուղեվարձին՝ 100 դրամին, ապա պետք է ասենք, որ նախկինում այդ 100 դրամի մեջ մտնում էր  կոռուպցիոն գումարը, իսկ եթե հիմա Հայկ Մարությանն ասում է, որ կարող է 100 դրամ չլինել, ես շատ կուզենայի նրանից բացատրություն լսել, այդյոք այդ կոռուպցիոն գումարի չափաբաժնի բացառման արդյունքում  այդ 100 դրամը բավարար չի՞ դառնում»,- նկատեց բանախոսը:

Վահագն Խաչատրյանը որպես հրատապ լուծում պահանջող խնդիր մատնանշեց աղբահանության հարցը։

«Բնակֆոնդի խնդիրներին ավելացել է աղբահանության հարցը․ պարզվում է, որ աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը, որը պատասխանատու է սանմաքրման և աղբահանության համար, որպես կառույցը գոյություն չունի: Այն ոչ միայն գոյություն չունի, այլ նաև պատերազմ է հայտարարել քաղաքային իշխանությանը և փաստի առաջ կանգնեցրել նրան»,- ասաց Խաչատրյանը։

«Համոզված եմ՝ Հայկ Մարությանն ու իր թիմը սրտացավ են և ամեն ինչ անում են, որպեսզի այս իրավիճակից դուրս գան, բայց չի ստացվում։ Քաղաքային իշխանությունը լավ կանի, որ ներկայացնի այդ պայմանագիրը, որ բոլորս հասկանանք՝ խնդիրը որն է․ չէ՞ որ մենք բավականին լուրջ վճարումներ ենք անում աղբահանության համար, դրանից բացի, այդ նպատակով  բավականին մեծ գումարներ են վճարում առևտրային կազմակերությունները»,- նշեց նախկին քաղաքապետը՝ դիմելով  Երևանի քաղաքապետարանին։

«Քաղաքը մաքրե՛ք և վերջ, մեզ որևէ պատճառաբանություն չի հետաքրքրում: Եթե ասում եք անհնարին է, պնդում եմ՝ անհնարին չէ, գնացեք Թբիլիսի, այնտեղից սովորեք, թե ինչպես են իրականացնում աղբահանությունը, ինչպես են անում, որ Թբիլիսիում աղբ չեն տեսնում»,- ասաց  Խաչատրյանը՝ խոսելով նաև Նուբարաշենի աղբավայրի մասին. «Այդ աղբավայրը վաղուց պետք է փակվեր, որովհետև այն վաղուց սպառել է իրեն իր ծավալներով, հետևաբար՝ Նուբարաշենը շատ վտանգավոր է»։

Աղավնի Սուքիասյան