Դաժան սպանդ՝ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքերը. գրում է Econews.am

Օրերս թափառող կենդանիների սպանդ է իրականացվել Էջմիածին քաղաքում, որտեղ Էջմիածնի քաղաքապետարանի ծրագրով և «Դինգո թիմ» ՀԿ աջակցությամբ իրականացվում է ստերջացման ծրագիր։ «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքերով՝ իրականացվող ծրագիրն արդեն մոտենում էր ավարտին և քաղաքում մնացել են հաշված թվով չստերջացված շներ, բայց միևնույն ժամանակ անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել են կենդանիներ։

Հուլիսի 18-ին Էջմիածին քաղաքի կենդանասերների կողմից համացանց բեռնվեցին սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք հավանաբար կամ թունավորվել են կամ սպանվել հրազենի միջոցով։ Այնուամենայնիվ, նույն օրը «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը Էջմիածնից Երևանում գտնվող կենդանաբուժական կլինիկա է տեղափոխել հրազենի վնասվածքներով շուն, որի ստացած վնասվածքները մահացու չեն եղել և նրան հնարավոր է եղել փրկել։  Արդեն այսօր՝ հուլիսի 19-ին, Էջմիածին քաղաքում կրկին հայտնաբերվել են սպանված կենդանիների դիակներ։  Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մարտ ամսին մեզ հետ զրույցում ասել է․ «Մենք գերադասում են միջազգային լավագույն փորձը և բացառում ենք կենդանիների նկատմամբ բռնությունը։ Սպանդն առաջին հայացքից ավելի մատչելի և արագ մեթոդ է, բայց հեռահար իմաստով ավելի թանկարժեք և ոչ արդյունավետ, որովհետև բնությունը ինքնակարգավորվում է և ավելի մեծ թափով է բազմանում։ Ստերջացումից հետո նրանք այլևս ոհմակներով չեն շրջում, չեն հարձակվում մարդկանց վրա, նաև պաշտպանում են ու հսկում տարածքը՝ այլ շների ներթափանցումից»։

Իսկ այսօր քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են իրավապահ մարմինների թերի աշխատանքի մասին, ինչի հետևանքով ոչ միայն սպանվում են կենդանիներ, այլև վնասվում է համայնքային սեփականությունը, որի վրա ներդրվել են գումարներ համայնքային բյուջեից։