Քոչարյանի կողմից Երևան տանկեր մտցնելը բացարձակ ապատեղեկատվություն է. Քոչարյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։ Դատական նիստին ներկայացել է նաև Ռոբերտ Քոչարյանը, իսկ մեղադրողները չէին ներկայացել։ Այս իսկ պատճառով նիստը հետաձգվեց։ Նիստի ավարտից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման բողոք ներկայացնելն անհիմն է․ «Ամոթալի է նման բողոք ներկայացնելն առհասարակ»։

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելուն, Խուդոյանը նշեց․ «Ընդհանուր առմամբ մահոգիչ է, առգրավել են նյութերը, որոնք վերաբերում են պարոն Քոչարյանի գործին, դա լուրջ ազդակ է, որ անհանգստություն ունենանք գործի տեսանկյունից։ Ցանկացած անհամաչափ գործողություն, եթե լինում է, մենք չենք զարմանում։ Ես ընդամենը հիմք եմ ընդունում փաստաբանի հայտարարությունը, որ առգրավել են գործին առնչվող նյութեր»։

Խոսելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարզազրույցի այն հատվածի մասին, երբ ասել էր, որ եթե, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքը կարող է Զինված ուժերը դուրս բերել քաղաքի կենտրոն, տանկերի թրթուրների տակ ժզմել ընդդիմությանը, պաշտպանն ասաց․ «Պարոն Փաշինյանն իրավունք ունի Զինված ուժերը դուրս բերել։ Ես այստեղ ենթատեսքտ եմ տեսնում, որ պարոն Քոչարյանն է տանկեր մտցրել, սակայն գործի մեջ չկան նյութեր, որ պարոն Քոչարյանը տանկեր է մտցրել»։

Լիլիթ Շաբոյան