2020թ. ավտոներկրողներն Իջևանի անտառահատողների նման փողոց դուրս կգան. Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 01:14
«Ուիմբլդոն». Կարեն Խաչանովը դուրս է մնացել պայքարից
05.07.2026 | 00:15
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 21:07
5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին
04.07.2026 | 19:26
Փաշինյանը խոստացավ Գոռավանում դպրոց կառուցել. գյուղը 412 աշակերտ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:47
Չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:40
ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:20
Ծիրանը տենց խայսաթ ունի, մի տարի բերք է տալիս, մի տարի չի տալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:04
Նոր ընտրություններ չեն լինի. ՍԴ-ն հրապարակեց որոշումը
04.07.2026 | 17:57
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հրապարակում է որոշումը. ՈւՂԻՂ
04.07.2026 | 17:54
Մեքենա վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել. 3 անձ դանակահարվել է
04.07.2026 | 17:46
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
04.07.2026 | 17:21
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ
04.07.2026 | 16:52
ԳԹԿ-ն մեկ օրով երկարաձգել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների բողոքարկման վերջնաժամկետը
04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․ Արտյոմ Կարապետյան
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ

– Պարո՛ն Մելքումյան, նախ սկսենք Իջևանում տեղի ունեցող իրադարձություններից: Երեկ այնտեղ ոստիկանների և անտառը հատող քաղաքացիների միջև բախումներ են գրանցվել, կան մոտ երկու տասնյակ վիրավորներ։ Պատճառն այն է, որ իշխանություններն արգելել են սահմանված չափից ավելի, այսինքն՝ ապօրինի ծառահատում իրականացնել: Մյուս կողմից էլ՝ քաղաքացիները դժգոհում են, որ այդպիսով ապրուստ հոգալու հնարավորությունն են կորցնում։ Դուք ի՞նչ լուծում եք տեսնում։

– Նախ՝ կարծում եմ, որ մեր երկրում ժամանակ առ ժամանակ ընդվզումներ լինելու են։ Մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ն ընդունեց անտառահատումները խստացնելու վերաբերյալ օրինագիծ, և մեր քաղաքացիներն արդեն այդ մասին գիտեին։ Բայց մի կողմից այդ քաղաքացիները, գուցե, այլընտրանք չունեն, մյուս կողմից՝ պետությունը պիտի այդ գործընթացն այնպես կազմակերպի, որ նրանք չարտագաղթեն, այդ օրենքն էլ՝ չխախտվի։ Նույնը կլինի նաև 2020 թվականից առաջ կամ հետո, երբ 20 հազար մարդ, որոնք զբաղված են ավտոմեքենա ներկրելով, եկող տարի այլևս չեն կարողանա դրանով զբաղվել, քանի որ ԵՏՄ-ից դուրս՝ երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը կբարձրանա: Իրենց ընտանիքների հետ միասին նրանք 60-70 հազար մարդ են, ի՞նչ է լինելու նրանց հետ: Ես լուծումներ կառաջարկեմ, և Կառավարությունը պետք է դրան նախապատրաստվի։

– Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իջևանյան խնդրին, ասել է, թե երկար տարիներ այս մարդիկ իրենց կոռուպցիոն կապերը գործադրելով՝ փայտի բիզնեսով են զբաղված եղել, և որ ԱԱԾ-ում քրեական գործ կա այս ցանցի վերաբերյալ: Նա չի բացառել, որ այս ակցիաներն ուղղորդվում են հենց այստեղից: Ունե՞ք նման տպավորություն։

– Հնարավոր է։ Եթե դա կազմակերպված ցանց է, պետությունն իսկապես պետք է միջամտի։ Բայց եթե այդ միջամտության հետևանքով պետք է քաղաքացիներն ընդվզեն և գործազրկություն առաջանա, Կառավարությունը պետք է դա էլ կանխատեսի ու չեզոքացնի։ Եթե կա կազմակերպված իրավական խնդիր, կա ազգային անվտանգության խնդիր, պետք է լուծվի:

– Նիկոլ Փաշինյանը երեկվա հարցազրույցում խոսելով կառավարման համակարգի թերությունների մասին՝ ասաց, թե վատ կառավարման պատճառը նոր երիտասարդ թիմը չէ, որ կառավարման համակարգում նրանք ընդամենը 1-2 տոկոս են կազմում։ Վատ կառավարման պատճառը նախկինից մնացած և երկար տարիներ գոյություն ունեցող կառավարման համակարգն է, որը կոռումպացված է եղել։ Ձեր կարծիքով՝ հետհեղափոխական ավելի քան մեկ տարում հնարավոր չէ՞ր ստեղծել արդյունավետ գործող կառավարման համակարգ:

– Իհարկե, մենք շատ արագ կարող էինք իրականացնել պետական կառավարման համակարգի արմատական բարեփոխում։ Եվ այդ բարեփոխումը ոչ թե կադրերի, անձերի, այլ համակարգային փոփոխությունների մեջ է։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում հետհեղափոխական տնտեսական զարգացումները, հատկապես՝ տնտեսական հեղափոխությանն ուղղված քայլերը։

– Մեզ որոշակի դինամիկա է պետք: Մեկուկես տարին քիչ է, բայց այդ ժամանակահատվածի փորձը ցույց տվեց, որ տնտեսական հեղափոխության ակնկալիքները դեռևս այն թափով չեն, ինչպես մենք էինք սպասում: Վատ չէ, որ կենսաթոշակները 10 տոկոսով կբարձրանան, կբարձրանա նաև նվազագույն աշխատավարձը, զինծառայողների աշխատավարձերն են բարձրացել, բայց Կառավարության քայլերը չեն համապատասխանում արմատական փոփոխություններ անելու մեր ակնկալիքներին ու պատկերացումներին: Դրա կարևոր ազդակներից մեկն այն է, որ ոչ միայն ներդրումները ցանկալի մակարդակի չեն, այլև արտահանումն է կրճատվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան