ՍԴ-ն սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա, սա իմ քաղաքական գնահատականն է. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց, կարդալով այն՝ հասկացա, որ այդ տրանսֆորմացիայի շրջանում բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա, գուցե մասնագիտական ինչ-որ նրբությունների չիմացության պատճառով, չենք նկատել մի նույնամասշտաբ մանիպուլյացիա, որը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ Սահմանադրական դատարանի փոփոխությունները նախաձեռնվում էին, ասվում էր, որ դա ամբողջական ինստիտուտների բարեփոխման համակարգ է: Ասվում էր, որ մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի իդեալական ՍԴ-ն, որը պետք է համապատասխանի մեր այսօրվա կարիքներին, որովհետև ՍԴ-ն այսօրվա ամենավարկաբեկված ինստիտուտներից է, որովհետև այն 1996 թվականից սկսած՝ վավերացրել է բոլոր ընտրակեղծիքները: Եվ, ըստ էության, կար վստահության ճգնաժամ նաև ՍԴ-ի նկատմամբ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության հեղինակները ՍԴ-ի իրենց տեսլականն էին ներկայացնում. «Նրանք ասում էին, որ նոր ՍԴ-ն պիտի լինի այսպիսին, ՍԴ դատավորները պիտի լինեն ոչ թե ցմահ, այլ ընտրվեն 12 տարով, որ ՍԴ նախագահը պիտի ընտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ ՍԴ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով: Այսինքն՝ ամեն 6 տարին մեկ պետք է ունենա ՍԴ նախագահի ընտրություն: Ունե՞նք մենք այդպիսի Սահմանադրական դատարան, որը նկարագրված է մեր Սահմանադրության տեքստի մեջ։ Մենք չունենք»:

Վարչապետի գնահատմամբ՝ այս ամենի պատճառը ներիշխանական գործարքն է: «Նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց, ինչպես հետո պարզվեց՝ ներիշխանական մի գործարքի և մանիպուլյացիայի արդյունքում: Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը. Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: Եվ նրա փոխարեն ՍԴ անդամ, հետագայում նաև ՍԴ նախագահ առաջադրվեց և Ազգային ժողովի կողմից ընտրվեց Հրայր Թովմասյանը, մինչդեռ նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահ ընտրում է հենց ՍԴ-ն»,- պարզաբանեց նա:

Ըստ Փաշինյանի՝ ստացվում է, որ ունենք Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ, բայց նման դատարան ունենալ չենք կարող առնվազն մինչև 2035 թվականը. «Քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, այնպես է գրել այդ տեքստը՝ Գագիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված, որ ինքը մինչև 2035 թվականը մնա ՍԴ նախագահ: Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ սեփականաշնորհել է ՍԴ-ն, այնպես, ինչպես կարելի է նոտարական գրասենյակ բռնել և սեփականաշնորհել»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան. «ՍԴ-ն սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա, սա իմ քաղաքական գնահատականն է»: