Վանաձորի ՔԿԱԳ-ում առաջին անգամ դրական ցուցանիշներ են գրանցվել

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

2018 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Վանաձորի տարածքային բաժնում գրանցված ցուցանիշներն ուրախացնող են: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է ծնունդների ու ամուսնությունների աճ, միաժամանակ, նվազել են ամուսնալուծություններն ու մահերը:

«2018 թվականին տարածքային բաժնում գրանցվել է 485 ծնունդ, այս տարի՝ 542: Ավելացել են նաև ամուսնության ակտերը, այս տարի՝ 253, իսկ նախորդ տարի՝ 230: 2019 թվականին գրանցվել է 78 ամուսնալուծություն, իսկ 2018 թվականին՝ 95: Նվազել են նաև մահերը. 2018-ին մեզ մոտ գրանցվել է 625 մահ, իսկ այս տարի՝ 610: Սա, թերևս, առաջին անգամ է, որ բոլոր առումներով այսպիսի դրական ցուցանիշ ունենք, ինչը, իհարկե, ուրախալի է»,- ասաց Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Հասմիկ Այվազյանը:

Նա նշեց, որ նույնը չի կարելի ասել կառույցի հաստիքների ավելացման հետ կապված խնդրով: Արդեն մի քանի տարի է՝ հաստիքների ավելացման հարցով դիմում են նախարարություն, սակայն դրական պատասխան չեն ստանում. «Այս տարի էլ քաղաքապետի օգնությամբ դիմեցինք, որպեսզի մեկ հաստիք ավելացնեն, և կրկին սպասում ենք պատասխանի: Դա մեր ամենացավոտ ու արդիական հարցն էս»:

Այս պահին ՔԿԱԳ տարածքային բաժինը 3 աշխատակից ունի՝ ներառյալ բաժնի պետը: Ներկայում արդարադատության նախարարի առաջարկով Կառավարությունում քննարկումներ են անցկացվում, մինչև տարեվերջ փոփոխություններ են սպասվում:

«Նախատեսվում է օրենքի մեջ փոփոխություն մտցնել, որ քաղաքացիներն իրավունք ունենան դիմելու ցանկացած ՔԿԱԳ բաժին՝ անկախ բնակության վայրից, կարողանան էլեկտրոնային բազայի օգնությամբ օգտվել այդ տարածքային բաժնից: Որպեսզի բնակիչը չգնա ինչ-որ բաժին և նրան մերժեն՝ ուղղորդելով իրենց տարածք: Եվ նման այլ փոփոխություններ են նախատեսվում մինչև տարեվերջ»,- ասաց բաժնի պետը:

Տաթևիկ Ղազարյան