ՀՀԿ-ին անիմաստ տեղը հերոս մի դարձրեք. Մարուքյանը՝ Վենետիկի հանձնաժողովի վրա ՀՀԿ-ի ազդեցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, դրա շուրջ ծավալվող քննարկումներին, ինչպես նաև վեթինգին:

«Իրավաբանները նորից բաժանվել են երկու մասի: Մի մասն ասում է՝ ով է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է՝ հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ փորձագետները պնդում են, որ այ՝ Հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի»,- նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա ազդել հնարավոր չէ:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Վենետիկի հանձնաժողովը պարզապես արձանագրում է այն, ինչ տեղի է ունենում երկրում. «Երբ Հայաստանում որոշակի գործողություններ են տեղի ունեցել դատական իշխանության հետ կապված, օրինակ՝ դատարանների մուտքերի արգելափակում, այլ պրոցեսներ, մենք դրա մասին բարձրաձայնել ենք, և այն, ինչ չի համապատասխանում իրավունքի գերակայության չափանիշներին, ասել ենք, որ սա սխալ է: Երբ մենք չափանիշները չենք պահպանում, մենք սխալներ ենք թույլ տալիս, ոչ մի հանրապետական, ոչ մի կուսակցություն, որևէ մեկը ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա: Մենք սխալ ենք անում, այդ հանձնաժողովն արձանագրում է մեր սխալը, մենք այնպիսի բան ենք անում, որը մտահոգիչ է, կառույցն ասում է, որ մտահոգիչ է: Վերջին գործողությունները եղել են մտահոգիչ, հանձնաժողովն ասել է, որ դրանք մտահոգիչ են»:

Մարուքյանը նաև կարծում է, որ հանձնաժողովի վերջին եզրակացության համատեքստում ՀՀԿ-ականները հերոսացվում են, ասվում է, թե նրանք «ինչ հզոր են և ազդել են Վենետիկի հանձնաժողովի վրա»:

«Դա ուղղակի աբսուրդ է: Պետք է ուղղակի սխալներ թույլ չտալ և որևէ մեկին չդարձնել անիմաստ հերոս, որ, իբր, ՀՀԿ-ականներն ազդում են Վենետիկի հանձնաժողովի վրա: Նման հեղինակավոր կառույցներն ազդեցություններից զերծ են»,- կարծում է Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: