Վերնիսաժում վիրավորվածը Ալավերդու հանցավոր խմբավորումներից մեկի պարագլուխն է. ուշագրավ մանրամասներ

Լուրեր

12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
Բոլորը

Factor.am- ին հայտնի դարձավ, որ Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների արդյունքում վիրավորվածը Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանն է: Նա ոչ վաղ անցյալում հայտնվել է տարբեր կրիմինալ պատմությունների կիզակետում, և ըստ «Փաստ» օրաթերթի` ղեկավարում է Ալավերդու հանցավոր խմբավորումներից մեկը:

Մասնավորապես` այս տարվա հունիսին Ալավերդի քաղաքում հնչած կրակոցները ևս կապվում էին նրա անվան հետ: Այսպես. «Փաստ» թերթը դեռևս հունիսի 16-ին գրել էր, որ Ալավերդու շուկայի տարածքում, բոլորի ներկայությամբ, «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցով 39-ամյա Կարեն Փիրուզյանին սպանել էր Վալերի (Վալոդիկ) Դավթյանը։ Իսկ այդ պատմությունն էլ ուներ նախադեպ…

 

Ըստ աղբյուրի` «Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել)։ Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը։ Ի դեպ, Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է զրահապատ մեքենայով ու բազում թիկնապահներով։ 2015թ-ի սեպտեմբերի Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին։ Հիմնական թեկնածուներ մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին։ Հաղթեց մարզպետի թեկնածուն։ Այն ժամանակ էլ Տարոնն ու Վահագնը իրար դեմ էին «աշխատում»։ Մեկ տարի առաջ կիսագողական ռազբորկաներից մեկի ժամանակ, Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» աստրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի երկու տղաների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին ու ալավերդցի Վարդան Ավագյանին։

Մինչ օրս նա հետախուզման մեջ է։ Եվ ահա երկու օր առաջ Վահագնի խմբին հարող Վալերի՝ (Վալոդիկ) Դավթյանը այսպես վրեժ լուծեց»։

Նշենք, որ Վահագն Աբգարյանը տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը, որտեղից քիչ անց Factor.am-ի նկարահանող խումբը կհաղորդի նոր մանրամասներ նրա առողջական վիճակի հետ կապված: