Մեկնարկում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդներիընդունելություն ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են դիմորդի կամ նրա լիազորված անձի, բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ օտարերկրյապետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

1.ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի,

2.Նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,

3.Անձնագրի պատճեն,

4.Սփյուռքահայերի համար ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականը,

5.Կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ ապոստիլ դրված կամ հյուպատոսականվավերացմամբ: Ավարտական փաստաթղթի պատճենի հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը պետք է լինի նոտարականհաստատմամ:

6.3×4 չափսի 4 լուսանկար,

7.Բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետությանբժշկական կազմակերպությունների կողմից),

8.Ինքնակենսագրական (CV)` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով,

9.Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջիսահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետները չեն փոխվել.

ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-իցմինչև  օգոստոսի 13-ը ներառյալ,

բ) վճարովի առկա ուսուցմամբ  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված   կրթական   ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականիհուլիսի 10-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,

գ)  վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև  օգոստոսի 30-ը  ներառյալ,

դ)  վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-իցմինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,

ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության  համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ըներառյալ,

զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնականհաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից օգոստոսի 20-ը ներառյալ:

է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  ընդունելության համար՝ 2019 թվականիհուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,

ը) վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում   ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև  նոյեմբերի 20-ը ներառյալ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունում `

•սփյուռքահայերի համար` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00),

•օտարերկրյա քաղաքացիների համար երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):