Ինչի արդյունք է Սևանա լճի ծաղկումը, կա՞ն մեղավորներ․ նախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Լճերը երեք կարգավիճակ են ունենում՝ շատ մաքուր, միջին և ճահճացված։ Սևանա լիճն այս պահին միջին կարգավիճակում է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Լճի մակարդակի իջեցման հետևանքով վնասվել է սառը շերտը՝ հիպոլիմիումը։ Սա նշանակում է, որ ճահճացման տանող նյութերը, որոնց աճն ու զարգացումը նախկինում հնարավոր չէր, հիմա արդեն ինտենսիվ աճում են։ Լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելու իմաստը հենց այդ շերտի վերականգնումն է։ Սակայն հնարավոր է՝ պարզվի, որ սառը շերտի վերականգնման համար մակարդակի ավելի շատ բարձրացում է պետք»,- ընդգծեց Էրիկ Գրիգորյանը։

Նախարարի խոսքով՝ Սևանա լիճը ճահճացման չի գնում, սակայն խնդիրներին ադեկվատ չարձագանքելու դեպքում որակական մեծ վնասներ լինեն։

«2017 թվականին Սևանա լճի թափանցիկությունը 14 մետր էր։ Սա լավագույն ցուցանիշներից էր: Ընդամենը երկու տարվա մեջ թափանցիկությունը 2-2.5 մետրի իջավ»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ այս պահին ընթացքի մեջ գտնվող քրեական գործերն իրավական գնահատական են տալիս այն մասին, թե ով և որքանով է մեղավոր լճի նման վիճակի համար:

Մանրամասները՝ տեսանյութում: