Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագիծը հանեց Կառավարության նիստի օրակարգից․ փաստարկների պակաս կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության հավանությանն էր ներկայացնում մի նախագիծ, որով առաջարկվում է անպտղության բուժման և հաղթահարման նպատակով ընդլայնել պետության կողմից անվճար բուժծառայություններից օգտվողների շրջանակը։

Ըստ նախարարի՝ ծրագիրը նոր է, շահառուների թիվն էլ հիմա հստակեցնում է։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց՝ կառավարության որոշման մեջ ներկայացված շրջանակի բոլոր շահառուները կարողանալո՞ւ են օգտվել ծրագրից, թե «գումարն ավարտվելու է, մարդկանց ասելու ենք՝ չէ», ինչն ի պատասխան Թորոսյանը հայտնեց, որ լինելու է օնլայն հերթագրում՝ ըստ նախապես ներկայացված նախապայմանների, իսկ մեկ տարում բոլոր հերթագրվածներին սպասարկել չեն կարողանա։

«Տարեկան առնվազն 85 զույգի կարողանալու ենք սպասարկել»:

Արձագանքնելով նախարարի խոսքին՝ Փաշինյանն ասաց, որ նմանատիպ մի ծրագիր նախկինում էլ եղել է և այն ընդհատվել է, քանի որ հստակեցված չի եղել, ոչ շահառուների թիվը, ոչ էլ անհրաժեշտ միջոցների հարցը։

«200 մլն հատկացնում ենք, բայց շահառուների շրջանակը լայն է, ու ո՞նց են մարդիկ հայտնվելու այս ցուցակում՝ ծանոթո՞վ, բարեկամո՞վ»,-ասաց վարչապետը՝ առաջակելով հանել նախագիծն այս տեսքով օրակարգից, քանի որ դրանում կա փաստարկների պակաս։

Մանրամասները՝ տեսանյութում։