Իշխան Զաքարյանն Արցախում է․ հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Արցախում այս օրերին ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները: Դրանց ծանոթանալու, ընթացքում ծագող հարցերը տեղում կարգավորելու նպատակով Ստեփանակերտ է այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ նա հետևել է առավոտից երեկո Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում ընթացող մշակութային խմբերի, կամավորների փորձերին: Իշխան Զաքարյանը նշել է, որ չափազանց գեղեցիկ բացում է լինելու՝ լի հաճելի անակնկալներով:

«Ավելի քան 1500 պրոֆեսիոնալ պարող, դերասան և կամավորներ են մասնակցելու հանդիսավոր բացմանը: Քանի որ այցելուների և մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու՝ տասնյակ հազարից ավելի, իսկ մարզադաշտում տեղերը սահմանափակ են, հոգացել ենք, որպեսզի միջոցառումը հասանելի լինի նաև դրսից հետևողներին: Դրա համար երկու շատ մեծ էկրաններ են տեղադրվելու Ստեփանակերտի հրապարակում, որոնց միջոցով բոլորը հնարավորություն կունենան հետևելու բացման արարողությանը՝ ուղիղ հեռարձակմամբ»,- ասել է Իշխան Զաքարյանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ բացի հանդիսավոր բացումը, Արցախում են կայանալու 17 մարզաձևից 6- ի մրցումները:

«Արցախում կմեկնարկենք շախմատը, ֆուտբոլը, բազկամարտը, վոլեյբոլը, սպորտային պարերը և հեծանվավազքը: Ընդ որում, մրցումները կընթանան ոչ միայն Ստեփանակերտում, այլև Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում»,- ասել է Դերենիկ Գաբրիելյանը:

Հուլիսի 27-ից կսկսվեն գլխավոր փորձերը, որոնց ընթացքում առանձին-առանձին բեմականացված, հղկված դրվագները կմիավորվեն մեկ ընդհանուր ներկայացման մեջ:

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»»,-ասված է հաղորդագրության մեջ: