«Իմ քայլի» վարկանիշը՝ 59 տոկոս, քի՞չ է, թե շատ․  «Ավելի է նվազելու»՝ պնդում է ընդդիմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
15.05.2026 | 20:11
«Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը, ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է»․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:00
Իքիբիր, ջուր ծեծոցի, արԾակախնդիր, դեղորՅաք, հաղթաՐշար․ քարոզարշավային շաբաթվա բոցերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային Հանրապետական ինստիտուտի Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ հարցումներով եթե այս կիրակի անցկացվեին խորհրդարանի ընտրություններ, «Լուսավոր Հայաստանի» փոխարեն երրորդ տեղը կզբաղեցներ Հանրապետականը։ Էդմոն Մարուքյանը ընդունում է, որ խորհրդարանի վերջին ընտրություններից հետո կուսակցության վարկանիշն ընկել է։

«Ես կարծում եմ, որ կուսակցության ռեյտինգը տուժել է ընտրություններից հետո այլանդակ հակաքարոզչության արդյունքում, որ մեր հանդեպ իրականացվել է»,- պարզաբանում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ, ըստ հարցումների, այս կիրակի անցկացվող ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» կհավաքեր 59 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»՝ 12 տոկոս, Հանրապետականը 5 տոկոս, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 4 տոկոս։ Պարոն Մարուքյանը, սակայն հարցման տվյալներով չի առաջնորդվում։ Նախ Հանրապետականի վարկանիշն, ըստ նրա շատ չի աճել, վերջին ընտրությունների համեմատ՝ ընդամենը 0,3 տոկոս։

««Լուսավոր Հայաստանի» պոտենցիալը այսինքն, էնտեղ տված է 4 և տված է 19 տոկոսը պոտենցիալ։ Էդ Հանրապետականը, որ ասում է 5  է, իրենց պոտենցիալը 2 է»,- մանրամասնում է ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ Էդմոն Մարուքյանի, հատկապես այս հունվարից «Լուսավոր Հայաստանի» դեմ իրականացվող հակաքարոզչությանը պատասխանելու չափազանց քիչ հնարավորություն է ունեցել կուսակցությունը․ ««Լուսավոր Հայաստանը» էսօր ամենափոքր ռեսուրսներ ունեցող քաղաքական միավորն է թվարկվածների մեջ՝ իշխանություն, ԲՀԿ, Հանրապետական, հետո մենք, բոլոր թվարկվածներն ունեն հեռուստամեդիաներ»։

Ինչ վերաբերվում է իշխող քաղաքական ուժի վարկանիշին, որը վերջին ընտրությունների արդյունքների հետ համեմատած 12 տոկոսով ընկել է, պարոն Մարուքյանը վստահ է, որ էլի է ընկնելու։

«Միանշանակ նվազելու է, գնալով իջնելու է։ Մարդ կար, մտածում էր, որ հարուստների փողերը խլելու են, տան իրան։ Էս մարդը տենում ա, որ հարուստների փողերը չեն խլում տան իրան, ինքը մտածում է՝ սրանք մեզ խաբեցին»,- ասում է պարոն Մարուքյանը։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նույնպես «Իմ քայլը» դաշինքի համար լավ արդյունքներ չի կանխատեսում։ Մարդիկ իրենց կյանքում ոչ մի շոշափելի փոփոխություն դեռ չեն տեսել։

«Սխալ տարվող քաղաքականության, և հատկապես սխալ տարվող տնտեսական, և որ ամենակարևորն է՝ կադրային խայտառակ քաղաքականության պատճառով մենք այսօր ունենք իսկապես տեղում դոփող իրավիճակ։ Եվ եթե այս իրավիճակը շարունակվի, որքան տեղեկացա, հարցումն անցկացվել է մայիս ամսին, սեպտեմբեր ամսին, իսկ հետո նոյեմբեր ամսին, մենք կունենանք բացարձակապես այլ հարցման արդյունքներ»,- ենթադրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Այնուամենայնիվ, տիկին Զոհրաբյանն առանձնապես չի վստահում սոցիոլոգիական հարցումներին։ Նա չի կարծում, թե ժողովուրդն անկեղծ է նման դեպքերում․ «Ես երեկ եմ վերադարձել Վայոց ձոր շրջայցից որպես ռեգիոնի պատգամավոր, առաջիկայում կլինեմ նաև Սյունիքի մարզում, և եթե լսեինք, և եթե ես արժանահավատ համարեի իրենց բոլոր հայտարարությունները, որ իրենք անում էին, ապա եթե վաղը լինեին ընտրությունները, ԲՀԿ-ն հավաքելու էր 500 տոկոս ձայն»։

Հանրապետական Արմեն Աշոտյանը նույնպես մեծ վստահություն չունի հրապարակված արդյունքների հանդեպ։ Նախորդ տարվա նոյեմբերին կուսակցության վարկանիշը չափազանց ցածր էր գնահատվում, ընդամենը 2 տոկոս, սակայն ընտրություններին 0,3 տոկոս չհերիքեց խորհրդարան մտնելու համար։ Արմեն Աշոտյանը վստահ է, որ ի վիճակի են հրապարակված հարցման ցուցանիշից ավելի շատ տոկոսներ հավաքել:

«Ես մինչև 8-10 տոկոս մեր նաև որոշակի հետազոտություններով այսօր եթե ռեալ մարդը գնա քվեախցիկ, ինքն իր հետ դեմ հանդիման, եթե վստահ լինի, որ ոչ մեկն իրեն չի հսկում, չի հետևում, շատ ավելի մեծ քանակով ձայներ կստանանք, ինչպես եղավ խորհրդարանական ընտրություններին»,- վստահ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հանրապետականի փոխնախագահը նկատում է, որ կուսակցությունը իշխանափոխությունից հետո ինքնամաքրվել է, բյուրեղացվել և որպես քաղաքական գաղափարախոսություն արդեն պահանջված է հանրության շրջանում։ Պարոն Աշոտյանը նույնպես վստահ է, որ իշխանությունը առաջիկա ընտրություններին ձայներ է կորցնելու․ «Մարդիկ մտածում էին, որ բոլոր իրենց պրոբլեմները լուծվելու են, հենց Հայաստանում փոխվի իշխանությունը։ Այդ սպասելիքների մի զգալի մասն իռացիոնալ էին, բայց գալիս էին Նիկոլ Փաշինյանի հանրային ելույթներից, բազում խոստումներից՝ կարճ ժամանակում հարցեր լուծելուց։ Բնական էր, որ դա չէր ստացվելու։ Մենք դա հասկանում էինք, ժողովուրդը չէր հասկանում։ Եվ հիմա ժողովրդի աչքերը սկսել են բացվել, որ այդ խոստումների իրականացման հարցում այս կառավարությունը, մեղմ ասած, հաջողակ չէ։ Հաջողակ չէ ոչ թե այն պատճառով, որ այս կառավարությունը վատ է աշխատում, հաջողակ չէ, որովհետև եկել է իշխանության իր իսկ կողմից բարձրացված անիրատեսական սպասելիքների ֆոնին։ Վաղը Փաշինյանը քաղելու էն պոպուլիզմի պտուղները, որոնք ինքն է ջրել և մեծացրել։ Էս իր բերքն է։ Ինքն է էս բերքով խաբել ժողովրդին»։

Իշխանական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը համաձայն չէ այսպիսի կանխատեսումների հետ։ Թեպետ ընդունում է, որ գուցե նախկին էյֆորիան չկա։

«Էս մի հարցմամբ հնարավոր չէ ասել, որ մենք անկում ենք ունեցել վստահության։ Եղել են տարբեր հարցումներ, այլ հարցումներով էլ անգամ ավելացում ենք ունեցել»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։

Ըստ Հակոբ Սիմիդյանի, 60 տոկոսը փոքր թիվ չէ և իրենք մտահոգվելու պատճառ չունեն, որ դա այլևս նախկին 71 տոկոսը չէ։ Նախ կա իրենց հանդեպ ակտիվ հակաքարոզչություն, երկրորդ, իրենք դեռ բազմաթիվ ծրագրեր ունեն, որոնք դեռ իրականացվելու են և դրական կազդեն «Իմ քայլի» վարկանիշի վրա։ Ի դեպ, անդրադառնալով  անցողիկ եռյակում Հանրապետականի հայտնվելու փաստին, խմբակցության քարտուղարը չի կարծում, թե հասարակությունը սկսում է վստահել այդ քաղաքական ուժին․ «ՀՀԿ-ն շատ փոփոխությունների չի ենթարկվել, այսինքն, չի աճել իր ռեյտինգը, ուղղակի էն մի ուժն է կորցրել դիրքերը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան