Նոր աշխատատեղեր Շիրակի մարզում. շուտով կբացվի Ամասիայի բրդի վերամշակման գործարանը

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Մի քանի օրից՝ հուլիսի 19-ին, պաշտոնապես կբացվի Շիրակի մարզի Ամասիա համայնքի բրդի վերամշակման գործարանը, որը հիմնվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում: Ծրագրի գործընկերներն են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատը, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը և Ամասիայի համայնքապետարանը, այն իրականացվելու է ԵՄ-ի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ:

Գործարանի բացումը մեծ նշանակություն ունի Շիրակի՝ Հայաստանի ամենաաղքատ մարզի համար: Ձեռնարկությունը 23 աշխատակից կունենա, որոնք հիմնականում Ամասիայի բնակիչներ են:

«Ծրագրով նախատեսված է, որ 23 հոգի է աշխատելու՝ ներառյալ տնօրենը, բայց արժեշղթան ենթադրում է ավելի շատ աշխատատեղեր: Հայտարարված են դրամաշնորհներ, ովքեր աշխատելու են գործարանի հումքով, ստանում են դրամաշնորհ, ամեն շահող պատրաստ է աշխատատեղեր բացել՝ 5-6 հոգանոց, այնպես որ, եթե կարողանան զարգացնել իրենց ծրագրերը, բավականին աշխատատեղեր կբացվեն գործարանի միջոցով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց գործարանի տնօրեն Անդրանիկ Թադևոսյանը։

Տնօրենի խոսքով՝ այս պահին աշխատողները նաև մանելու, տեսակավորման, հաստոցների հետ աշխատելու հատուկ դասընթացներ են անցնում, որից հետո արդեն պատրաստ կլինեն աշխատանքի անցնել:  Գործարանը հումքը մթերելու է հիմնականում Շիրակի մարզից, մասնավորապես՝ հենց Ամասիայից։

«Եթե Ամասիայում մեր նախընտրելի բուրդը չեղավ, Շիրակի մարզից կմթերենք։ Գործարանը համալրված է բոլոր սարքավորումներով: Ճիշտ է, շատերը կիսավտոմատ են, սակայն լրիվ արտադրական ցիկլն ապահովված է: Մենք լվանալուց հետո ունենալու ենք կիսաֆաբրիկատներ, շուկան ուսումնասիրված է թաղիքի համար, վերմակների համար: Դրանից հետո նաև ունենք կիսավտոմատ ճախարակներ, որոնցով մանելու ենք տարբեր հաստության թելեր, ունենք ձեռքի հաստոցներ՝ բրդյա կտոր ենք գործելու»,- մանրամասնեց տնօրենը:

Արտադրանքի հիմնական շուկան դեռ Հայաստանն է, սակայն կան նաև արտահանում կազմակերպելու հեռահար ծրագրեր:

«Շուկան առայժմ միայն Հայաստանն է: Մենք դոնորների հետ ենք աշխատելու, եթե հաջողվեց ներդրումներ անել և ունենալ հաստոցներ, որոնք անհրաժեշտ են ավտոմատ արտադրական ցիկլն ապահովելու համար, արդեն կարող ենք մտածել նաև արտաքին շուկայի մասին, որտեղ, բնական է, ավելի բարձր որակ է պահանջվում»,- ասաց Անդրանիկ Թադևոսյանը։

Նշենք, որ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար, նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը տրվել էր 2018 թվականի մայիսին, որից հետո սկսվել են գործարանի շինարարության աշխատանքները։ Քանի որ համայնքապետարանի հատկացրած շենքը տիպիկ գործարանային չէ, այս ընթացքում բավական աշխատանք է տարվել: Ներքին հարդարման աշխատանքները դեռ շարունակվում են, բացումից առաջ վերջին շտկումներն են արվում։

Էմմա Չոբանյան