«Հայկական մշակույթն աշխարհին պետք է ըստ արժանվույն «վաճառել»». Աննա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվներն աշխարհում մեր երկրի մշակույթն են ներկայացնում, և մենք իրավունք չունենք նրանց հետ վարվել այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և դասական երաժշտության կոլեկտիվների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանն այս մասին նշեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Ըստ նրա՝ հայկական երաժշտական կոլեկտիվները համաշխարհային մակարդակի ելույթներ են ունենում, և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը որոշել է ամեն կերպ աջակցել նրանց:

«Հաշվի առնելով Հայաստանի երաժշտական կոլեկտիվների մատուցած որակը՝ մենք պետք է այս հարստությունը, ժամանակակից լեզվով ասած, «վաճառենք» աշխարհին և թանկ վաճառենք, բայց դա ջանք և աշխատանք է պահանջում»,- ընդգծեց Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը 514 մլն 866 հազար դրամ է տրամադրել դասական երաժշտության կոլեկտիվներին՝ աշխատավարձերի ու հավելավճարների տեսքով:

«Մեր առաջնային նպատակն է անել այնպես, որ մեր ունեցածը կարողանանք ըստ արժանվույն վաճառել աշխարհին, ոչ թե խմբերը ստիպված լինեն ամսական չնչին աշխատավարձի խնդիր լուծել՝ դիմելով հիմնադրամների կամ մեծահարուստների: Դա մեզ պատիվ չի բերում»,- նշեց վարչապետի տիկինը:

Նշենք, որ «Իմ քայլը» բարեգործական  հիմնադրամի՝ 2018 թվականին նախաձեռնած «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» ծրագրի շրջանակում այսօր հուշագիր ստորագրվեց դասական երաժշտության կոլեկտիվների հետ: Դրանց թվում են Կոմիտասի անվան ազգային քառյակը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը,  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը,  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը,  «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական  փառատոն ՀԿ-ն, ինչպես նաև Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանում դասական երաժշտության կայուն զարգացումը՝ կարողությունների ամրացման և զարգացման, դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության խթանման, միջոցառումների մասին տեղեկատվության  հասանելիության բարձրացման, ֆինանսական հոսքերի ավելացման, ինչպես նաև նորարարական լուծումների ներդրման, այդ թվում՝ համերգային տոմսերի առցանց վաճառքի և վերոնշյալ դասական կոլեկտիվների աշխատանքն առցանց կազմակերպման միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան