Հայկ Կոնջորյանը տեղյակ չէր ԵԱՀԿ ԽՎ-ում Արմեն Աշոտյանի՝ ՀՀ պատվիրակությանը ցուցաբերած աջակցությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ ԵԱՀԿ ԽՎ-ում հակահայկական բանաձևի ընդունումը կանխելուն նպաստողների մեջ է եղել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ ԱԺ-ում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ինքն անձամբ Արմեն Աշոտյանի աջակցությունից տեղյակ չէ։

«Ես գիտեմ, որ Ռուբեն Ռուբինյանի հետ խոսակցության ընթացքում ինքն է թեման բացել, Ռուբինյանն ասել է, որ բանաձևի զեկուցողը՝ Ալան Ֆարելը, մինչև Վեհաժողովի նիստերն սկսելը իր հետ հանդիպելու մեր բոլոր առաջարկները մերժում էր և չէր հանդիպում։ Ես եմ զանգահարել, տիկին Նազարյանն է գրել, բայց նա չէր հանդիպում։ Ասել է՝ քանի որ դուք ժամանակին եղել եք իշխանություն և ենթադրաբար կապեր կունենաք, եթե կարող եք, օգնեք։ Աշոտյանն ինքն էր ցանկություն հայտնել օգնել, ոչ թե խնդրել են իրեն, որ օգնի, որը ես շատ լավ եմ գնահատում, շատ լավ է, որ ցանկություն է եղել աջակցել, որովհետև դրսում չկա ընդդիմություն-իշխանություն։ Ինչևէ։ Ֆարելի հետ այդ հանդիպումը չի կայացել, պարոն Աշոտյանը չի կարողացել օգնել, որը ևս տարօրինակ չէր, հաշվի առնելով, որ մենք ինքներս էլ դիմում էինք և մարդը, դա էլ է կասկածելի, թե ինչու չէր ուզում հանդիպել,-և էդ հանդիպումը չի ստացվել։ Պարոն Աշոտյանը միայն տեխնիկական բնույթի մեկ ինֆորմացիա է հայտնել, այլ ինֆորմացիա նա մեզ չի փոխանցել։ Իմ ունեցած ինֆորմացիան սրա մասին է։ Գուցե այլ մակարդակներում պարոն Աշոտյանը փորձել է օգտակար լինել»,- նշեց Կոնջորյանը։

Ի դեպ, Հայկ Կոնջորյանին, այնուամենայնիվ, հաջողվել է հանդիպել Ալան Ֆարելի հետ, սակայն միայն անձնական նամակից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում: